Вы просматриваете: Главная > ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ, ԱՂՑԱՆՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ, ԿՈՐԵԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ > Խատուտիկի տերևներով աղցան՝ կորեական ոճով

Խատուտիկի տերևներով աղցան՝ կորեական ոճով

Բանջարեղենային կորեական աղցանները լայն տարածում ունեն աշխարհում՝ շնորհիվ յուրահատուկ համի ու պատրաստման մատչելի բաղադրատոմսերի։

Կորեական ոճով խատուտիկով աղցան պատրաստելու համար անհրաժեշտ են՝

խատուտիկի տերևներ – 300 գ

գազար – 0,5 հատ

կանաչ պղպեղ՝ քաղցր կամ միջին կծվության – 0,5 հատ

քացախ (ցանկալի է բրնձի) – 2 — 4 ճ․ գ

սոյայի թանձրուկ – 1,5 ճ․ գ

բուսայուղ – 3 — 4 ճ․ գ

սխտոր – 1 պճեղ

կարմիր կծու աղացած պղպեղ – 0,25 թ․ գ

քունջութ – 1 — 2 ճ․ գ

կանաչ սոխ – 2 – 4 հատ

աղ։

Կորեական ոճով խատուտիկի տերևներով աղցանի պատրաստման եղանակն է․

խատուտիկի տերևները ցանկալի է հավաքել այն ժամանակ, երբ խատուտիկի դեռ չի կոկոմել․ այդ ժամանակ տերևներն ունեն նուրբ համ ու չունեն դառնություն։ Արդեն ծաղկման փուլում գտնվող խատուտիկի տերևները դառնահամ են։ Այդ դառնությունը չեզոքացնելու նպատակով հարկավոր է տերևները թողնել թույլ աղաջրի մեջ՝ 12 – 24 ժամ՝ հնարավորության դեպքում ցանկալի է այդ ընթացքում աղաջուրը փոխել մի քանի անգամ։

Արդեն նախնական մշակում անցած ու ջրքամած տերևների վրա թեթևակի աղ ցանել, ավելացնել ձողիկաձև կտրտած պղպեղն ու քերած գազարը։ Զանգվածը ձեռքերով թեթևակի տրորել, որպեսզի այն սկսի հյութ արտազատել ու մի քիչ փափուկ դառնա։

Метки: , , , ,


Оставить отзыв