Вы просматриваете: Главная > ԲԼԻԹՆԵՐ, ՅՈՒՂԱԲԼԻԹՆԵՐ, ՓՔԱԲԼԻԹՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Խմորապատ բալ

Խմորապատ բալ

Բալի սիրահարները հնարավորություն ունեն այն համտեսել թարմ,սառեցված, պահածոյացնած ու չորացրած վիճակներում։ Ի շնորհիվ այս բաղադրատոմսի՝ նրանք այժմ հնարավորություն կունենան այն վայելելու նաև տապակած՝ խմորապատ վիճակում։

Խմորապատ բալ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

բալ կամ կեռաս՝ պոչերով – 0,5 կգ

ալյուր – 200 գ

կաթ – 250 մլ

ձու – 2 հատ

շաքարավազ – 2-4 ճ․ գ

շաքարի փոշի

վանիլ

բուսայուղ։

Խմորապատ բալի պատրաստման եղանակն է․

Ալյուրով, կաթով, ձվով, շաքարավազով ու վանիլով խմոր պատրաստել։ Լվացած բալերը, պոչից բռնելով, թաթախել խմորի մեջ և տապակել շատ տաք առատ բուսայուղի մեջ՝ մինչև ոսկեգունելը։

Բուսայուղից հանելուց անմիջապես հետո դնել թղթե անձեռոցիկի վրա, ապա դեռևս տաք վիճակում վրան առատ շաքարի փոշի ցանել։

Метки:


Оставить отзыв