Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ԽՈՐՏԻԿՆԵՐ > Խմորապատ կանաչ լոբի

Խմորապատ կանաչ լոբի

Կանաչ լոբուց կարելի է  պատրաստել ապուրներ, աղցաններ, մատուցել խաշած կամ շոգեխաշած, տապակած տարբերակներով։ Կանաչ լոբուց պատրաստվող ուտեստների բազմազանության մեջ հետաքրքիր նորույթ է խմորապատ տարբերակը, որն անպայման արժե համտեսել։

Տարբերակ 1

Խմորապատ կանաչ լոբի պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կանաչ լոբի՝ թարմ կամ սառեցված – 450 գ

թան – 1 բաժակ

ձու – 1 հատ

եգիպտացորենի ալյուր – 1 բաժակ

բուսայուղ

կարմիր կծու աղացած պղպեղ – 0,25 թ․ գ

աղ։

Խմորապատ կանաչ լոբու պատրաստման եղանակն է․

թասի մեջ լցրած լոբու վրա մի քիչ եռման ջուր լցնել, համեմել աղով ու կարմիր կծու պղպեղով և թողնել 15 րոպե, որից հետո ջրքամել։

Ջրքամված լոբիները լցնել թանի, ձվի ու ալյուրի խառնուրդի մեջ ու հատ-հատ տապակել առատ բուսայուղի մեջ՝ մինչև լոբու պատրաստ լինելն ու վարդագունելը։

Բուսայուղից հանելուն պես շարել թղթե սրբիչի վրա, որպեսզի ավելորդ բուսայուղն արտահոսի։

Մատուցել տաք վիճակում՝ նախընտրելի թանձրուկի հետ միասին։

Տարբերակ 2

Խմորապատ կանաչ լոբի պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կանաչ լոբի – 400 գ

ալյուր – 180 գ

ջուր – 100 մլ

սոխ՝ շալոտ տեսակի – 1 գլուխ

ձու – 1 հատ

բուսայուղ

սև աղացած պղպեղ

աղ։

Խմորապատ կանաչ լոբու պատրաստման եղանակն է․

մաքրած ու լվացած լոբին 10 րոպե շոգեխաշել գոլորշու վրա։

Թասի մեջ իրար խառնել ձուն, ջուրը, ալյուրը, մանր կտրտած սոխն ու համեմունքները։

Լոբիները լցնել ստացված թանձր զանգվածի մեջ, լավ խառնել ու առանձին-առանձին տապակել առատ տաք բուսայուղի մեջ։

Մատուցել կետչուպի կամ այլ թանձրուկի հետ միասին՝ տաք վիճակում։

Метки: ,


Оставить отзыв