Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ > Խնձորով կարկանդակ՝ եփովի կրեմով

Խնձորով կարկանդակ՝ եփովի կրեմով

Մրգային կարկանդակներ նախընտրողներին այս կարկանդակը կգրավի ոչ միայն համով ու գեղեցիկ տեսքով, այլ նաև իր փափկությամբ ու հյութեղությամբ։

Եփովի կրեմով խնձորով կարկանդակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձու – 2 հատ

թթվասեր – 2 ճ․ գ․

կարագ – 180 գ

շաքարավազ – 200 գ

շաքարի փոշի – 1 – 2 ճ․ գ․

կաթ – 350 մլ

խնձոր՝ խոշոր չափսի – 2 հատ

փխրեցուցիչ – 0,5 թ․ գ․

ալյուր – 360 գ

օսլա – 2 ճ․ գ․

աղ – 1պտղունց

դարչին – ըստ ճաշակի

վանիլ։

Եփովի կրեմով խնձորով կարկանդակի պատրաստման եղանակն է․

խոր թասի մեջ լցնել ալյուրը, ավելացնել աղն ու փխրեցուցիչը։

Կարագը սառը վիճակում (սառնարանային սառնության, ոչ թե սառցախցիկից) կտրտել խորանարդիկներով ու խառնել ալրային զանգվածի հետ, ձեռքերով տրորել՝ դարձնելով մանր համասեռ փշրանքներ։ Այնուհետև ավելացնել 1 ձուն, 150 գ շաքարավազը, թթվասերը ու խմոր հունցել։ Այն պետք է ստացվի փափուկ ու փխրուն։

Խմորից ստացված գունդը փաթաթել սննդային թաղանթով ու որոշ ժամանակով տեղավորել սառնարանում։

Փոքրիկ կաթսայի մեջ լցնել 1 ձուն, ավելացնել 50 գ շաքարավազը, օսլան ու վանիլը, թեթևակի հարել, որից հետո ավելացնել սառը կաթը, խառնել ու դնել միջին կրակի վրա։

Անընդհատ խառնելով եփել մինչև թանձրանալն ու վերցնել կրակից։

Խմորը հանել սառնարանից, բաժանել 2 մասի՝ 1/3 և 2/3 հարաբերությամբ։

Խմորի մեծ մասը գրտնակել ու տեղավորել մոտ 20 մ տրամագծով կաղապարի մեջ՝ տարածելով նաև կողմնային մակերևույթի վրա։

Կեղևից ու սերմնատուփերից մաքրած խնձորը կտրտել կամայական ձևով՝ ձևավորելով միջին չափսի կտորներ, համեմել դարչնով, խառնել ու տարածել խմորի շերտի վրա։ Խնձորների վրա լցնել տաք կրեմը՝ ամբողջությամբ ծածկելով խնձորները։

Խմորի փոքր մասը գրտնակել, շերտատել՝ պատրաստելով երիզներ ու դրանցով ձևավորել կարկանդակը։

Կարկանդակը թխել նախապես 180 °С տաքացրած ջեռոցում 40 – 50 րոպե։

Մատուցելիս կարկանդակի վրա շաքարի փոշի ցանել։

Метки: ,


Оставить отзыв