Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՀՅՈՒԹԵՐ, ԿՈՄՊՈՏՆԵՐ, ՊԱՀԱԾՈՆԵՐ > Խնձորով և մասուրով կոմպոտ

Խնձորով և մասուրով կոմպոտ

Այս շատ համեղ ու յուրօրինակ կոմպոտը հիանալի լրացում է ձմռան ցուրտ եղանակի ավանդական ըմպելիքների շարքում, որը կսիրեն և՛ մեծերը, և՛ երեխաները։

Խնձորով և մասուրով կոմպոտ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

խնձոր – 2 – 3 հատ

մասուր – 250 գ

շաքարավազ – 300 գ

ջուր։

Խնձորով և մասուրով կոմպոտի պատրաստման եղանակն է․

3 լիտր տարողությամբ ապակե տարրայի մեջ լցնել լվացած, պոչիկներից ու ծաղկաբույլերից մաքրած մասուրը։ Վրան ավելացնել լվացած, պոչիկը ու ծաղկաբույլը հեռացրած ու կտրտած խնձորը։

Տարրան բերնեբերան լցնել եռացող ջրով, փակել կափարիչով ու թողնել 30 րոպե։

Այնուհետև ջուրը դատարկել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազը և 2-3 րոպե եռացնել։ Անմիջապես լցնել տարայի մեջ ու մետաղական կափարիչով ամուր փակել։

Տարան շրջած վիճակում դնել սեղանին, հաստ ծածկոցով փաթաթել և թողնել այդպես մինչև լիովին հովանալը։

Метки: , ,


Оставить отзыв