Խոզի ազդրամիսը՝ ջեռոցում
Ամանորյա սեղաններին արդեն ավանդական դարձած այս ուտեստն ունի պատրաստման բազում եղանակներ:

Ջեռոցում պատրաստվող խոզի ազդրամսի բաղադրիչներն են՝
խոզի ազդրամիս – 2-2.5 կգ
սոխ – 1 գլուխ
սխտոր – 5 պճեղ
ծիտրոն – 3-4 ճյուղ
լոլիկի հյութ (թանձր) – 50 մլ
գինու քացախ – 3 ճ.գ
մանանեխի մածուկ (паста горчицы) – 2 ճ.գ
բալի օշարակ – 50 մլ
աղ, կարմիր պղպեղ – ըստ ճաշակի:
Ուտեստի պատրաստման եղանակն է.
խոզի ազդրամիսը լվանալ և թողնել սառը աղաջրի մեջ 12 ժամ: Հանել աղաջրից և թեթևակի չորացնել:
Մանր կտրտած սոխը, ճզմած սխտորը, ծիտրոնը, լոլիկի հյութը, 2 ճ.գ քացախը, աղը, կարմիր պղպեղը և մանանեխի թանձրուկն իրար խառնելով՝ պատրաստել թանձր մարինադ:
Ազդրամսի վրա կտրվածքեր անել, պատել մարինադով, տեղավորել պոլիէթիլենային տոպրակի մեջ, ամուր կապել և 6-12 ժամ թողնել սառը տեղ:
Մարինացված ազդրամիսը փաթաթել փայլաթիթեղի մեջ և եփել 1.5 ժամ, 180-190 °C տաքացված ջեռոցում: Հանել ջեռոցից, վրայից հեռացնել մարինադից մնացած սոխի և սխտորի մնացորդները:
Բալի օշարակը, խառնելով 1 ճ.գ քացախի հետ, ջնարակ պատրաստել և դրանով պատել խոզի ազդրամիսը:
Կրկին տեղափոխել ջեռոց՝ 15-20 րոպեով՝ մինչև կարմրելը:
Կարելի է մատուցել խորոված խնձորների հետ: