Вы просматриваете: Главная > ՀՄՈՒՏ ՁԵՌՔԵՐ, ՁՎԻ ԿԵՂԵՎԻՑ, ՇԻՆՎԱԾՔՆԵՐ (поделка) > Խոզուկներ՝ հավի ձվից

Խոզուկներ՝ հավի ձվից

Ձվի դատարկ կեղևները հնարավորություն են տալիս ստեղծագործել և՛ մեծերին, և՛ երեխաներին: Անտարակույս, ամենագեղեցիկ և հաջողված շինվածքները պատրաստվում են համատեղ: Շինվածքի (поделка) ստորև ներկայացված տարբերակը կարելի է պատրաստել համատեղ ուժերով:

Հավի ձվից խոզուկներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձվի դատարկ կեղև

ներկամատիտ (ֆլոմաստեր)

գուաշ՝ վրձինով

մկրատ

սոսինձ

կոճակ կամ պլաստիլին

բարակ ստվարաթուղթ:

Հավի ձվից խոզուկներ պատրաստելու եղանակն է

ձուն վարդագույն ներկել:

Բարակ ստվարաթղթից ձևել ականջները, ոտքերը և պոչը: Որպեսզի պոչը ոլորված լինի, սկզբում կտրել փոքր շրջանակ, ապա կտրել պարույրաձև: Դնչիկը պատրաստել պլաստիլինից կամ կոճակ օգտագործել:

Սոսնձել բոլոր դետալները, տեղադրել դնչիկը:

Ներկամատիտներով նկարել դեմքը:

Հավի ձվից պատրաստված այս զվարճալի խոզուկներն անպայման խինդով ու ուրախությամբ կլցնեն յուրաքանչյուր տուն:

Метки: ,


Оставить отзыв