Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՈՒՏԵՍՏՆԵՐ > Խորոված բազուկը՝ բալզամիկ քացախով և հազրեվարդով

Խորոված բազուկը՝ բալզամիկ քացախով և հազրեվարդով

Խաշած կամ խորոված բազուկի յուրահատուկ քաղցրահամությունը շատերն են սիրում։ Իսկ տարբեր համեմունքների ու քացախի հավելմամբ այն դառնում է անկրկնելի ուտեստ, որը կարելի է ճաշակել ընթրիքին, մատուցել որպես ճաշալրաց այլ ուտեստների հետ կամ վայելել բանջարեղենային աղցանի հետ միասին։

Բալզամիկ քացախով և հազրեվարդով խորոված բազուկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

բազուկ – 3 հատ

ավոկադոյի կամ այլ բուսայուղ – 1 ճ․ գ․

բալզամիկ քացախ – 1 ճ․ գ․

թարմ հազրեվարդ – 3 — 4 ճյուղ

բանջարեղենի համար նախատեսված փունջ – ըստ ցանկության

աղ։

Բալզամիկ քացախով և հազրեվարդով խորոված բազուկի պատրաստման եղանակն է․

Կեղևազրկած ու միջին հաստությամբ շերտատած բազուկը շարել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի մեջ, առատորեն ցողել բուսայուղի, բալզամիկ քացախի ու կտրտած հազրեվարդի խառնուրդով և տապակել 200 ˚C տաքացրած ջեռոցում մոտ 30 – 40 րոպե՝ մինչև բազուկի փափկելն ու պատրաստ լինելը։

Ջեռոցից հանելուց անմիջապես հետո, անհրաժեշտության դեպքում, համեմել աղով և  համեմունքների փնջով։

Ուտեստը մատուցել տաք վիճակում՝ ձևավորելով հազրեվարդի ճյուղով։

Метки: ,


Оставить отзыв