Խռխռան խոզուկներ՝ ձվից և նրբերշիկից
Խռխռան այս սիրունատես խոզուկները հատկապես կհետաքրքրեն մանուկներին, ովքեր ուրախ կլինեն՝ նախաճաշին տեսնելով դրանք իրենց ափսեներում: Այս գեղեցիկ խոզուկներով կարելի է ձևավորել ցանկացած տոնական սեղան:

Ձվից և նրբերշիկից խռխռան խոզուկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
ձու – 1 հատ
նրբերշիկ – 1 փոքր կտոր
սև պղպեղ – 2 հատիկ
թթվասեր կամ մայոնեզ:
Խոզուկների պատրաստման եղանակն է.
պինդ խաշած ձվից կտրել մի բարակ շերտ: Դա կլինի խոզուկի փորի մասը:

Խաշած նրբերշիկից ձևավորել դնչիկը, պոչիկն ու ակաջները:
Դնչիկը ձվին ամրացնել մի քիչ թթվասերի կամ մայոնեզի օգնությամբ: Ականջների և պոչիկի համար դանակի սուր ծայրով համապատասխան կտրվածքներ անել: Նրբերշիկի կտորներն զգուշությամբ տեղադրել կտրվածքների մեջ: Աչքերը փոխարինել սև պղպեղի հատիկներով:
Խռխռան խոզուկներ պատրաստելիս նրբերշիկը կարելի է փոխարինել երշիկով, գազարով, կարմիր պղպեղով…


