Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ > Խտացրած կաթով կարկանդակ՝ կաթնաշոռային կրեմով

Խտացրած կաթով կարկանդակ՝ կաթնաշոռային կրեմով

Պարզվում է, որ խտացրած կաթով պատրաստված խմորը շատ փափուկ ու օդեղեն է ստացվում, իսկ կաթնաշոռային կրեմի համադրությամբ այն ուղղակի անզուգական համով կարկանդակ է դառնում։

Կաթնաշոռային կրեմով պատված խտացրած կաթով կարկանդակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

խտացրած կաթ – 370 – 380 գ

ձու – 2 հատ

աղ – 1 պտղունց

սոդա – 0,5 թ․ գ

կիտրոնի հյութ կամ քացախ – 1 ճ․ գ

ալյուր – 1,5 բաժակ

ընկույզ – ըստ ցանկության

չորացրած անանուխ (համային երանգ հաղորդելու համար) — ըստ ցանկության

կաթնաշոռ՝ 5 % յուղայնությամբ – 300 – 350 գ

թթվասեր՝ 20 % յուղայնությամբ – 200 գ

խնձորի ջեմ – 4 — 6 ճ․ գ։

Կաթնաշոռային կրեմով պատված խտացրած կաթով կարկանդակի պատրաստման եղանակն է․

հարած ձվի վրա ավելացնել խտացրած կաթն ու լավ հարել, ապա ավելացնել աղը, փշրած անանուխը, կտրտած ընկույզն ու կրկին հարել։

Այնուհետև ավելացնել սոդայի ու կիտրոնի հյութի խառնուրդն ու ալյուրը, խնամքով խառնել փայտե գդալով այնքան, մինչև ստացվի համասեռ զանգվածով խմոր։

28 սմ տրամագծով շրջանաձև կաղապարի (կամ համարժեք ծավալով այլ ձևի կաղապար) մեջ յուղաթուղթ փռել, պատել բուսայուղով, լցնել խմորը և թխել նախապես 175 ˚C տաքացրած ջեռոցում՝ 30 – 40 րոպե՝ մինչև պատրաստ լինելը։

Հանել կաղապարից, հեռացնել յուղաթուղթը և թողնել՝ հովանա։

 Հովանալուց հետո բաժանել երկու շերտի։

Թեթևակի հարելով՝  իրար խառնել թթվասերը, կաթնաշոռն ու խնձորի ջեմը։

Պատրաստի կրեմով իրար միացնել շերտերը։

Կրեմապատել նաև կարկանդակի երեսն ու ձևավորել փշրանքներով։

Метки: , ,


Оставить отзыв