Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՊԱՂՊԱՂԱԿ ՆԵՐ > Խտացրած կաթով ու կաթնաշոռով պաղպաղակ

Խտացրած կաթով ու կաթնաշոռով պաղպաղակ

Պաղպաղակը ոչ միայն քաղցր անուշեղեն է, որը զովացնում է շոգ եղանակին, այլ նաև մանկության հաճելի հիշողությունների մի ամբողջ շարք։

Խտացրած կաթով ու կաթնաշոռով պաղպաղակն, ի հավելումն այդ ամենի, նաև կալցիումի հարուստ  ու համեղ աղբյուր է։

Խտացրած կաթով ու կաթնաշոռով պաղպաղակ պատրատելու համար անհրաժեշտ են՝

կաթնաշոռ – 500 գ

խտացրած կաթ – 250 – 300 գ

կակաոյի փոշի՝ ըստ ցանկության – 1 թ․ գ

վանիլ։

Խտացրած կաթով ու կաթնաշոռով պաղպաղակի պատրաստման եղանակն է․

կաթաշոռը հարել բլենդերով կամ տրորելով անցկացնել մաղով, որպեսզի դառնա համասեռ զանգված։

Վրան ավելացնել խտացրած կաթն ու հարել հարիչով՝ մոտ 5 – 6 րոպե։ Արդեն օդեղեն զանգվածին, ցանկության դեպքում, ավելացնել կակաոն ու վանիլը։ Լավ հարել ու լցնել ձևակաղապարների մեջ։

Սառեցնել սառցախցիկում 2 – 3 ժամվա ընթացքում ու մատուցել։

Метки: , , ,


Оставить отзыв