Вы просматриваете: Главная > ԱՂՑԱՆՆԵՐ, ԲԼԻԹՆԵՐ, ՅՈՒՂԱԲԼԻԹՆԵՐ, ՓՔԱԲԼԻԹՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ, ՌՈՒԼԵՏՆԵՐ, ԳԼԱՆԱԿՆԵՐ > Ծակոտկեն նրբաբլիթներով փաթաթան

Ծակոտկեն նրբաբլիթներով փաթաթան

Ծակոտկեն նրբաբլիթներն իրենց անկրկնելի նախշերով տոնական տեսք են հաղորդում ցանկաված ուտեստի՝ լինելով միաժամանակ և՛ համի բաղադրիչ, և՛ ձևավորում։

Ծակոտկեն նրբաբլիթներով փաթաթան պատաստելու համար անհրաժեշտ են՝

ծակոտկեն նրբաբլիթներ – 4 հատ

հազարի տերևներ – 4 հատ

գազարով կորեական աղցան – 4 ճ․ գ

խոզապուխտ կամ երշիկ – 4 կտոր

մայոնեզ – 2 – 3 ճ․ գ

մանանեխի մածուկ – 0,5 թ․ գ։

Ծակոտկեն նրբաբլիթներով փաթաթանի պատրաստման եղանակն է․

Նրբաբլիթի ծակոտկեն շերտի վրա դնել լվացած ու լավ չորացրած սալաթի մի տերև, վրան թեթևակի ցողել մայոնեզի ու մանանեխի մածուկի խառնուրդը, ապա գդալով դնել գազարով կորեական աղցան, հետո՝ խոզապուխտի մի կտոր։

Այս ամենը միասին փաթաթել ու մատուցել։

Метки: , , ,


Оставить отзыв