Вы просматриваете: Главная > ԺԱՄԱՆՑ, ԾԵՓԱԳՈՐԾ ՈՒԹՅՈՒՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ԺԱՄԱՆՑ, ՆԿԱՐՉՈՒԹ ՅՈՒՆ > Ծեփանկար «Աշնանային ծառ»

Ծեփանկար «Աշնանային ծառ»

Բոլոր երեխաները սիրում են խաղալ պլաստիլինով, ստեղծել տարբեր երևակայական ու իրական պատկերներ։ Իսկ պլաստիլինով նկարե՞լ։

«Աշնանային ծառ» ծեփանկար պատրաստելու համար անհրաժեշտ են՝

տարբեր գույների պլաստիլիններ

սպիտակ ստվարաթուղթ

մատիտ։

«Աշնանային ծառ» ծեփանկարի պատրաստման եղանակն է․

ստվարաթղթի վրա մատիտով ծառ նկարել։

Տարբեր երանգների շագանակագույն պլաստիլինից փոքրիկ գնդիկներ պատրաստել, ապա ձեռքով տարուբերելու միջոցով գնդիկներից երկար ու բարակ գլանակներ ստանալ։

Պատրաստված գլանակները խնամքով շարել նկարի վրա՝ ձևավորելով ծառի բունն ու ճյուղերը, ապա զգուշությամբ թեթևակի սեղմել, որպեսզի գլանակներն ամուր կպչեն ստվարաթղթից։

Աշնանային գունագեղ տերևներ ձևավորելու համար կարմիր, դեղին և նարնջագույն պլաստիլիններից պատրաստել մանր գլանակներ, ապա պարուրաձև փաթաթել դրանք ու տեղադրել նկարի վրա՝ թեթևակի սեղմելով։

Կանաչ պլաստիլինից պատրաստված գլանակներով էլ ձևավորել խոտ ու դասավորել ծառի տակ։

Метки: , , , ,


Оставить отзыв