Вы просматриваете: Главная > ԳՈՒՆԱՎՈՐ ԹՂԹԵՐԻՑ, ՀՄՈՒՏ ՁԵՌՔԵՐ, ՇԻՆՎԱԾՔՆԵՐ (поделка) > Ծիածանափայլ ձկնիկ՝ գունավոր թղթերից

Ծիածանափայլ ձկնիկ՝ գունավոր թղթերից

Բոլոր փոքրիկները սիրում են շինվածքներ պատաստել հատկապես գունավոր թղթերից, քանի որ դրանք կարելի է կտրել, սոսնձել, ծալել, նկարել դրանց վրա կամ համատեղել բոլորը միասին՝ հնարավորություն տալով փոքրիկին օգտագործել սեփական երևակայության ու հմտությունների ողջ հնարավորությունները։

Ոսկե ձկնիկը հայտնի հեքիաթային հերոս է, իսկ ծիածանափայլ ձկնիկ կարելի է հորինել, դարձնել հորինված գեղեցիկ հեքիաթի հերոս։

Այս շինվածքը կօգնի երեխաներին զարգացնել մանր մոտորիկան, կենտրոնացնել ուշադրությունը, ճանաչել գույները․․․

Գունավոր թղթերից ծիածանափայլ ձկնիկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

սպիտակ և գունավոր թղթեր

մատիտ

սև ներկամատիտ

սոսինձ

քանոն

մկրատ։

Գունավոր թղթերից ծիածանափայլ ձկնիկի պատրաստման եղանակն է․

սպիտակ թղթի վրա մատիտով ձուկ ուրվագծել և մկրատով կտրելով՝ առանձնացնել թղթից։

Ձկան մարմինը մեջտեղից ծալել և 1-1․5 սմ հեռավորությամբ հավասար կտրվածքներ անել այնպես, որ ձկան մարմինը պահպանի ամբողջականությունը։

Գունավոր թղթերից 1-1․5 սմ լայնությամբ երիզներ կտրել (երիզների լայնությունը պետք է համապատասխանի կտրվածքների հեռավորությանը) և գույների կամայական դասավորությամբ հյուսել ձկան մարմնի վրա՝ հյուսքի շախմատային նախշով։

Հյուսքը վերջացնելուց հետո երիզները հավասարեցնել այնպես, որ հյուսքի երկու կողմերում էլ լինեն իրար հավասար ավելորդ մասեր։

Երիզները սոսնձել ձկան մարմնի վերևի ու ներքևի մասերում, իսկ ավելորդ մասերից  մկրատի միջոցով ձևավորել լողակները։

Ներկամատիտով (ֆլոմաստեր) նկարել ձկան աչքը։

Ծիածանափայլ ձուկը կարելի է համարել պատրաստ կամ կարելի է շարունակել գեղազարդել գունավոր թղթերի մնացորդներից։

Գունավոր թղթերից ծիածանափայլ ձկնիկի պատրաստման գործընթացում կարելի է երեխաներին սովորեցնել ձկան մարմնի կառուցվածքը, լրացուցիչ տեղեկություններ հաղորդել ձկների տեսակների ու առանձնահատկությունների մասին։


Оставить отзыв