Вы просматриваете: Главная > ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ, ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԾԵՍԵՐ, ՀՄՈՒՏ ՁԵՌՔԵՐ, ՇԻՆՎԱԾՔՆԵՐ (поделка), ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ > Ծլեցրած ցորենով ձևավորում «Ոզնի»

Ծլեցրած ցորենով ձևավորում «Ոզնի»

Ցորենի հետաքրքիր ու գեղեցիկ «արտիկ» կարելի է պատրաստել նաև խաղալիքի տեսքով, որն իր տեսքով էլ ավելի ուրախ կդարձնի երեխաների համար Սուրբ Զատիկի տոնը:

Այդպիսի ոզնի պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կապրոնե գուլպա

սինտեպոն

փայտի թեփ

ցորեն

մկրատ

թել ու ասեղ

ջրակայուն ներկեր:

Ծլեցրած ցորենով ոզնի պատրաստելու եղանակն է.

մոտավորապես 30 սմ երկարությամբ գուլպայի 1/3 –ի մեջ սինտեպոնը լցնել այնպես, որ հնարավոր լինի ձևավորել ոզնու մռութիկը:

Ոզնու իրանի համար նախատեսված հատվածը լցոնել փայտե թեփով կամ հողով, իսկ վերևի մասում ձևավորել նախօրոք 10-12 ժամ թրջած ցորենի շերտ:

Թելով զգուշությամբ կապել գուլպայի բաց եզրը:

Ջրակայուն ներկերով նկարել ոզնու դեմքը: Կարելի է նաև աչքերն ու դնչիկը ձևավորել կոճակներով:

Արդեն ձևավորված ոզնին դնել որևէ տարրայի մեջ և առատ ջրել սենյակային ջերմաստիճանի ջրով և դնել տաք ու արևոտ տեղ:

Հարկավոր է պարբերաբար ջրել ոզնուն: Մոտավորապես 4-5 օր հետո կսկսեն երևալ ցորենի առաջին ծլերը:

Метки: , ,


Оставить отзыв