Вы просматриваете: Главная > ԲԼԻԹՆԵՐ, ՅՈՒՂԱԲԼԻԹՆԵՐ, ՓՔԱԲԼԻԹՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Կաթնաշոռային նրբաբլիթներ

Կաթնաշոռային նրբաբլիթներ

Կաթնաշոռային նրբաբլիթները կարող են արագ ու համեղ նախաճաշ լինել ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար՝ մի բաժակ թեյի կամ տաք շոկոլադի հետ միասին։

Կաթնաշոռային նրբաբլիթների պատրաստման համար անհրաժեշտ են՝

կաթնաշոռ – 250 գ

ձու – 3 հատ

կաթ – 300 մլ

շաքարավազ – 3 ճ․ գ

բուսայուղ – 4 ճ․ գ

աղ – 1 թ․ գ

սոդա – 1 թ․ գ

ալյուր – 160-180 գ

Կաթնաշոռային նրբաբլիթների պատրաստման եղանակն է․

մի քանի ճաշի գդալ կաթի հետ միասին կաթնաշոռը հարել բլենդերով, ապա ավելացնել ձուն, շաքարավազը և աղը։ Լավ հարած զանգվածի վրա ավելացնել կաթն ու խառնել։ Այնուհետև ավելացնել սոդան և մաղած ալյուրը։ Խմորը մաղել, որպեսզի ավելորդ գնդիկներ չլինեն ու ավելացնել բուսայուղը։ Պետք է ստացվի թույլ խմոր։

Բուսայուղով պատած տաք թավայի մեջ լցնել քիչ քանակությամբ խմոր, արագ տարածել թավայի մակերևույթով և դնել կրակին։ Երբ եզրերն սկսեն կարմրել, շրջել նրբաբլիթը և հակառակ կողմից ևս կարմրացնել։

Метки: ,


Оставить отзыв