Вы просматриваете: Главная > ԱՂԱՆԴԵՐ, ԽՈՀԱՆՈՑ, ՌՈՒԼԵՏՆԵՐ, ԳԼԱՆԱԿՆԵՐ > Կաթնաշոռով ու արմավով փաթաթան

Կաթնաշոռով ու արմավով փաթաթան

Կաթնաշոռը հիանալիորեն համադրվում է դառը շոկոլադի և քաղցրահամ արմավի հետ ու այս համեղ աղանդերը դարձնում անմոռանալի ու ինքնատիպ։

Կաթնաշոռով ու արմավով փաթաթան պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կաթնաշոռ – 200 գ

շաքարի փոշի – 1 ճ․ գ

թթվասեր – 1 ճ․ գ

դառը շոկոլադ – 50 գ

արմավ – 10 հատ

պնդուկ – 20 հատ

քունջութ

կոկոսի քերուկ։

Կաթնաշոռով ու արմավով փաթաթան պատրաստելու եղանակն է․

սննդային թաղանթի վրա տարածել քունջութի ու կոկոսի քերուկի խառնուրդը։ Այնուհետև զգուշությամբ հավասարաչափ վրան տարածել կաթնաշոռի, շաքարի փոշու և թթվասերի խառնուրդը։

Կաթնաշոռային շերտի վրա՝ ուղիղ գծով, հերթականությամբ շարել կորիզներից մաքրած և կտրտած արմավի հատիկներն ու շերտատած պնդուկների կեսը։

Սննդային թաղանթի օգնությամբ կաթնաշոռը փաթաթել ու 20 րոպեով տեղադրել սառնարանում, որպեսզի սառչի ու դառնա ավելի ձևապահպան։

Հանել սառնարանից, կտրտել, պատել գոլորշու վրա հալված շոկոլադով, ձևավորել պնդուկի ամբողջական հատիկներով ու մատուցել։

Метки: , , ,


Оставить отзыв