Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ԽՈՐՏԻԿՆԵՐ, ՈՒՏԵՍՏՆԵՐ > Կաթնաշոռով ու կանաչեղենով լցոնած հավի կրծքամիս

Կաթնաշոռով ու կանաչեղենով լցոնած հավի կրծքամիս

Այս ուտեստը շատ համեղ է, փափուկ ու սպիտակուցներով հարուստ։ Այն հիանալի տարբերակ է ընթրիքի համար։

Կաթնաշոռով ու կանաչեղենով լցոնած հավի կրծքամիս պատրաստելու համար անհրաժեշտ են՝

հավի կրծքամիս – 4 հատ

կաթնաշոռ – 200 գ

կանաչի՝ համեմ, սամիթ կամ մաղադանոս – մի փունջ

կանաչ սոխ – 4 – 6 հատ

քրքում – 0,5 թ․ գ

սխտոր – 2 պճեղ

կաթ – 4 ճ․ գ

բուսայուղ կամ կարագ – 2 ճ․ գ

պաքսիմատի փոշի կամ ալյուր

աղ

աղացած սև պղպեղ։

Կաթնաշոռով ու կանաչեղենով լցոնած հավի կրծքամսի պատրաստման եղանակն է․

հավի կրծքամսերից յուրաքնաչյուրի վրա սուր դանակով՝ որոշակի թեքությամբ (հորիզոնական կտրվածքի դեպքում միջուկը հեշտությամբ կարող է թափվել), կտրվածքներ անել՝ ձևավորելով ինքնատիպ գրպանիկներ։ Կրծքամսերը համեմել աղով և թողնել 10 – 15 րոպե, որպեսզի աղը ներծծվի մսի մեջ։

Կաթնաշոռը պատառաքաղով տրորել, որպեսզի ստացվի համասեռ զանգված։ Ավելացնել կտրտած կանաչ սոխն ու կանաչին, կաթը, ճզմած սխտորը, համեմել աղով, աղացած սև պղպեղով ու քրքումով, ապա լավ խառնել։

Պատրաստված լցոնով լցոնել գրպանիկները, թաթախել բուսայուղի կամ հալված կարագի մեջ, ապա թավալել խաքսիմատի փոշու մեջ։

Մնացած բուսայուղը լցնել ջեռոցի կաղապարի մեջ, տարածել ողջ մակերևույթով, ապա կրծքամսերը խնամքով շարել կաղպարի մեջ։

Տապակել  մոտ 20 րոպե՝ նախօրոք 200˚C տաքացրած ջեռոցում՝ մերթ ընդ մերթ ցողելով կաղապարի մեջ արտազատված հյութով։

Մատուցել տաք վիճակում՝ որպես հիմնական ուտեստ կամ սառը վիճակում՝ որպես խորտիկ։

Метки: , , ,


Оставить отзыв