Вы просматриваете: Главная > ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐ, ՏԵՍԱԴԱՐԱՆ > Կախարդական լավաշ

Կախարդական լավաշ

«Կախարդական լավաշ» — ը հայկական մուլտֆիլմ է, որը նկարահանվել է 1973 թ – ին «Հայֆիլմ» կինոստուդայում։

Ֆիլմի ռեժիսորներն են  Ս․ Անդրանիկյանը և Ն․ Աթաջանյանը, սցենարիստները՝ Ա․ Սահրադյանը և Ս․ Անդրանիկյանը, բեմադրող նկարիչը՝ Ալ․ Գրիգորյանը, նկարիչները՝ Ի․ Լայերը, Ռ․ Սահակյանցը, Ս․ Գալստյանը, Ի․ Պատրիկը, Մ․ Մանուկյանն ու Յու․ Մուրադյանը, օպերատորը՝ Ա․ Քյուրդիանը, հնչյունային օպերատորը Յու․ Սայադյանը, մոնտաժը՝ Ս․ Ջոնյանը։ Մուլտիպլիկատորներն են Վ․ Արբեկովը, Օ․ Սաֆրոնովը, Մ․ Կուպրաչը, Ի․ Կուռոյանը, Վ․ Կուշներովը և Ն․ Ֆյոդորովը։

Մուլտֆիլմում հնչող երաժշտության հեղինակը Տ․ Մանսուրյանն է, կարդում է Ս․ Սարգսյանը։

Ֆիլմի տնօրենն է Ս․ Մարտիրոսյանը։

Մուլտֆիլմը ձևավորվել է Մինասի և Սարյանի կտավների ոճով։

Եղիշե Չարեցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվում են 30 x 21սմ չափսերի 46 թերթ ծավալով Աշոտ Սահրադյանի սցենարը՝ գրված 1972թ – ին։

Մոտ 10 րոպե տևողությամբ մուլտֆիլմը պատմում է Նաղաշ անունով մի տղայի մասին, ով ապրում է լավաշ թխող մոր հետ։

Տղան հայ պատանու հավաքական կերպար է, ում միջոցով ներկայացվում է հայ ժողովրդին բաժին ընկած դառն ու հոգսաշատ ճակատագիրը, մշտապես մղվող գոյամարտերի ազդեցությունն ու երիտասարդի՝ սեփական երջանկությունն օտար ափերում գտնելու ցանկությունը։ Նա, անցնելով մի շարք փորձությունների միջով, ճամփորդ ծերունու շնորհիվ հասկանում է, որ իրական երջանկություն կարելի է գտնել միայն հարազատ հողում՝ քրտնաջան աշխատանքի շնորհիվ․ «Հիշի՛ր, որդի՛ս, երջանությունն աշխատանքի մեջ է միայն, բախտավորությունը՝ հայրենի հողում»։

Метки: , , ,


Оставить отзыв