Вы просматриваете: Главная > ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ, ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐ, ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ, ԽՈՀԱՆՈՑ, ՄԵՂՐ, ՄԵՂՎԱՄԹԵՐՔ > Կանաչ ընկույզով մեղր

Կանաչ ընկույզով մեղր

Կանաչ ընկույզի ու մեղրի համադրությունն օգնում է լրացնել օրգանիզմում վիտամինների ու միկրոտարրերի պակասը, պայքարել մրսածության, սուր շնչառական հիվանդությունների դեմ, բարձրացնել օրգամիզնի դիմադրողականությունն ու կենսունակությունը, լավացնել հիշողությունը։

Կանաչ՝ դեռևս չհասունացած ընկույզը հարուստ է հատկապես յոդով ու այն որպես բուժիչ միջոց լայնորեն կիրառվում է ժողավրդական բժշկության մեջ՝ հատկապես օրգանիզմում յոդի պակասի ու վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում։

Տարբերակ 1

Կանաչ ընկույզով մեղր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կանաչ ընկույզ – 1 կգ

մեղր – 1 կգ։

Կանաչ ընկույզով մեղրի պատրաստման եղանակն է․

փափուկ միջուկով կանաչ ընկույզներից հեռացնել պոչիկները, լվանալ, լավ ջրքամել ու աղալ մսաղացով կամ հարել բլենդերով, վրան ավելացնել մեղրն ու գդալով լավ խառնել։

Այնուհետև ստացված զանգվածը լցնել ապակե մաքուր ու չոր տարայի մեջ ու պահել սառնարանում 2 ամիս։

Պատրաստ լինելու համար անհրաժեշտ երկարատև պահպանման շնորհիվ այն ձեռք է բերում հաճելի համ ու ձեռբազատվում կանաչ ընկույզին բնորոշ դառնահամությունից։

Պատրաստ լինելու համար անհրաժեշտ ժամկետի լրանալուց հետո կանաչ ընկույզով մեղրը կարելի է օգտագործել ինչպես ընկույզի աղացած կտորների հետ միասին, այնպես էլ այն կարելի է քամել մաղով կամ թանզիվով (марля)՝ հեռացնելով ընկույզի մզվածքը, իսկ մեղրն օգտագործել։

Տարբերակ 2

Կանաչ ընկույզով մեղր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կանաչ ընկույզ – 1 կգ

մեղր – 1 կգ

կիտրոն՝ ըստ ցանկության – 1 – 2 շերտ։

Կանաչ ընկույզով մեղրի պատրաստման ու կիրառման եղանակն է․

փափուկ միջուկով կանաչ ընկույզները լվանալուց ու չորացնելուց հետո շերտարտել բարակ շերտերով ու խառնել մեղրի հետ։ Այնուհետև լցնել ապակե մաքուր տարայի մեջ, վրան ավելացնել կիտրոնի շերտերն ու տարան ամուր փակել։

Զանգվածը պահել սառնարանում կամ այլ մութ ու սառը վայրում՝ 2 – 3 ամիս։ Որից հետո քամել՝ հեռացնելով ընկույզի ու կիտրոնի շերտերը։

Կանաչ ընկույզով մեղրի կիրառման եղանակն է․

խորհուրդ է տրվում օգտագործել օրական 3 անգամ 1 — ական  թ․ գ ՝ ուտելուց առաջ՝ որպես կանգարգելիչ միջոց կամ՝ ըստ բժշկական ցուցման։ Այն կլավացնի ինքազգացողությունը, կենսունակությունը, դիմադրողականությունը, կօգնի արագ ձեռբազատվել սթրեսից (գերհույզ)։ Երեխաների դեպքում օրական չափաբաժինը ցանկալի է կրճատել կիսով չափ։

Չնայած այն խորհուրդ է տրվում օգտագործել և՛ մեծերին, և՛ երեխաներին, սակայն պետք է հիշել, որ երկու մթերքներն էլ, օգտակար շատ հատկություններ ունենալուն  զուգահեռ, ուժեղ ալերգեններ են։

Այս մեղրը կարելի է օգտագործել առօրիայում՝ որպես սովորական մեղր՝ չչարաշահելով թույլատրելի չափաբաժինը։

Կանաչ ընկույզով մեղրը սառնարանային պայմաններում կարելի է պահել մինչև 1 տարի՝ ամուր փակվող տարայի մեջ։

Метки: , , ,


Оставить отзыв