Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՈՒՏԵՍՏՆԵՐ > Կանաչ լոբին՝ լոլիկով ու սխտորով

Կանաչ լոբին՝ լոլիկով ու սխտորով

Հավանաբար որևէ մեկի համար գաղտնիք չեն ինչպես լոբու, այնպես էլ լոլիկի, գազարի ու սխտորի օգտակար հատկությունները։ Այս բաղադրատոմսում համադրվում են ոչ միայն օգտակար հատկություններն, այլ նաև դրանց համային հատկանիշները, ու ստեղծվում է աննկարագրելի համով, անուշահոտ ու ախորժելի ուտեստ։

Կանաչ լոբին լոլիկով ու սխտորով պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կանաչ լոբի՝ թարմ կամ սառեցված – 400 գ

գազար – 1 հատ

սոխ – 1 գլուխ

սխտոր – 3 պճեղ

լոլիկ – 1 հատ

տոմատի մածուկ – 2 – 3 ճ․ գ

բուսայուղ

սև աղացած պղպեղ

աղ։

Կանաչ լոբու՝ լոլիկով ու սխտորով պարաստման եղանակն է․

տաք բուսայուղի մեջ տապակել մանր կտրտած սոխն ու խոշոր քերիչով քերած գազարը, ապա ավելացնել կտրտած կանաչ լոբին, փակել կափարիչով ու եփել միջին կրակով 10 – 15 րոպե։

Այնուհետև ավելացնել կեղևազրկած ու մանր կտրտած լոլիկը, տոմատի մածուկը, մանր կտրտած կամ ճզմած սխտորը, համեմել աղով ու պղպեղով, փակել կափարիչով ու շարունակել եփել ևս 5 – 10 րոպե՝ մինչև պատրաստ լինելը։

Մատուցել տաք վիճակում։

Метки: , ,


Оставить отзыв