Вы просматриваете: Главная > ԹԱՆՁՐՈՒԿՆԵՐ, ՄԱԾՈՒԿՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ, ՊԱՀԱԾՈՆԵՐ > Կանաչ լոլիկով կետչուպ

Կանաչ լոլիկով կետչուպ

Կետչուպ ասելիս բոլորն ընկալում են կարմիր լոլիկից կամ տոմատի մածուկից պատրաստված թանձրուկ, սակայն այն կարելի է պատրաստել նաև կանաչ լոլիկից, որը տարբերվում է և՛ համով, և՛ տեսքով, և՛, իհարկե, բաղադրատոմսով ու պատրաստման ձևով։

Տարբերակ 1

Կանաչ լոլիկով կետչուպ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կանաչ լոլիկ – 1,5 կգ

խնձոր – 1 հատ

սխտոր – 3 պճեղ

կանաչ սոխ – 20 գ

մաղադանոս – 10 գ

քացախ՝ 70 % — անոց (9 % — անոց)   – 5 կաթիլ (20 մլ)

կանաչ կծու տաքդեղ – ըստ ճաշակի

սև աղացած պղպեղ

շաքարավազ – ըստ ճաշակի

աղ։

Կանաչ լոլիկով կետչուպի  պատրաստման եղանակն է․

խնձորը մաքրել կեղևից ու սերմնատուփից։ Ապա լոլիկի հետ միասին աղալ մսաղացով, լցնել կաթսայի մեջ ու եփել մոտ 30 րոպե՝ պարբերաբար հեռացնելով առաջացող փրփուրը։

Այնուհետև ավելացնել մանր կտրտած սոխը, տաքդեղն ու կանաչին, ճզմած սխտորը, աղն ու շաքարավազը։

Եփել մարմանդ կրակով ևս 20- 30 րոպե, որից հետո զանգվածը հարել բլենդերով, ապա անցկացնել մաղով, որպեսզի կետչուպն ստացվի համասեռ ու օդեղեն։

Զանգվածը կրկին դնել կրակին ու հասցնել եռման։ Ավելացնել քացախը, լավ խառնել ու անմիջապես վերցնել կրակից։ Ապա տաք վիճակում լցնել ապակե մանրէազերծված տարաների մեջ և ամուր փակել։

Փակված տարաները ծածկել տաք ծածկոցով ու թողնել՝ հովանա։

Տարբերակ 2

Կանաչ լոլիկով կետչուպ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կանաչ լոլիկ – 2 կգ

խնձոր – 0,5 կգ

գլուխ սոխ – 0,5 կգ

շաքարավազ – 100 գ

քացախ – 250 մլ

սև հատիկավոր պղպեղ – 10 հատ

մեխակ – 10 հատ

աղ – 25 գ։

Կանաչ լոլիկով կետչուպի  պատրաստման եղանակն է․

խնձորները մաքրել կեղևից ու հեռացնել սերմնատուփերը։ Մաքրած խնձորները, լոլիկներն ու սոխը կտրտել կամայական ձևով ու լցնել կաթսայի մեջ, վրան ավելացնել մի քիչ ջուր ու եփել մարմանդ կրակով մինչև փափկելն ու թանձրանալը։

Այնուհետև անցկացնել մաղով կամ հարել բլենդերով՝ դարձնելով համասեռ զանգված։

Ստացված խյուսին ավելացնել շաքարավազը, աղը, քացախը, պղպեղն ու մեխակը և կրկին եփել մոտ 10 րոպե՝ մինչև պատրաստ լինելը։

Պատրաստի կետչուպը տաք վիճակում լցնել ապակե մանրէազերծված տարաների մեջ ու ամուր փակել։

Մթերքների այս քանակությունը նախատեսված է մոտ 3 լ կետչուպի համար։

Метки: , , ,


Оставить отзыв