Вы просматриваете: Главная > ԱՂԱՆԴԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Կարամելապատ գետնանուշներ՝ բոված գետնանուշներով

Կարամելապատ գետնանուշներ՝ բոված գետնանուշներով

Կարամելապատ գետնանուշներ հեշտությամբ կարելի է պատրաստել տնային պայմաններում՝ ընդամենը երեք հիմնական բաղադրիչների միջոցով։ Այն կարելի է պատրաստել ինչպես բոված, այնպես էլ չբոված գետնանուշներից։

Տարբերակ 1

Շաքարապատ (կարամելապատ) բոված գետնանուշներ պատրաստելու համար ահրաժեշտ են՝

շաքարավազ – 150 գ

ջուր – 1 ճ․ գ

գետնանուշ – 4 ճ․ գ։

Շաքարապատ (կարամելապատ) բոված գետնանուշների պատրաստման եղանակն է․

Թավայի մեջ բովել գետնանուշը, ապա՝ կեղևազրկել։ Կրկին վերադարձնել թավայի մեջ, դնել կրակին, վրան ավելացնել շաքարավազի ու ջրի խառնուրդն ու անընդհատ խառնել։ Երբ ջուրն ամբողջությամբ գոլորշիանա ու գետնանուշները կարամելապատվեն, վերցնել կրակից ու շարել ափսեի մեջ՝ հնարավորության դեպքում իրարից որոշակի հեռավորության վրա, որպեսզի իրար չկպչեն։

Սառչելուց հետո կարելի է մատուցել։

Տարբերակ 2

Շաքարապատ (կարամելապատ) բոված գետնանուշներ պատրաստելու համար ահրաժեշտ են՝

շաքարավազ – 1 բաժակ

ջուր – 50 մլ

գետնանուշ – 0,5 բաժակ։

Շաքարապատ (կարամելապատ) բոված գետնանուշների պատրաստման եղանակն է․

թավայի մեջ լցնել գետնանուշն ու բովել միջին կրակով։ Երբ կեղևն սկսի ճաքել, ավելացնել շաքարավազի ու ջրի խառնուրդը ու սկսել անընդհատ խառնել։

Ջրի գոլորշիանալուն պես գետնանուշները սկսում են կարամելապատվել։ Երբ ստանան դարչնագույնի ցանկալի երանգը, վերցնել կրակից, բարակ շերտով փռել ափսեի մեջ ու թողնել՝ հովանա։

Կարելի է ճաշակել մի գավաթ թեյի կամ սուրճի հետ։

Метки: , ,


Оставить отзыв