Вы просматриваете: Главная > ԱՂԱՆԴԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Կարամելապատ գետնանուշներ՝ տնային պայմաններում

Կարամելապատ գետնանուշներ՝ տնային պայմաններում

Ոսկեգույն կարամելով ծածկված ու շատ գրավիչ, ախորժաբեր, խրթխրթան կարամելապատ գետնանուշներն իսկական անուշեղեն են և՛ մեծերի, և՛ մանուկների համար։Դրանցով կարելի է ձևավորել տարբեր աղանդերներ ու խմորեղեններ։

Կարամելապատ (շաքարապատ) գետնանուշներ պատրաստելու համար ահրաժեշտ են՝

շաքարավազ – 200 գ

ջուր – 60 մլ

գետնանուշ՝ չբոված – 300 գ

աղ – 1 պտղունց

դարչին՝ ըստ ցանկության – 2 — 3 պտղունց։

Կարամելապատ (շաքարապատ) գետնանուշների պատրաստման եղանակն է․

միջին կրակի վրա վրա դրված տաք թավայի մեջ լցնել ջուրն ու շաքարավազը, խառնել ու թողնել՝ ջուրն սկսի եռալ, իսկ շաքարավազն սկսի հալվել։ Ավելացնել կեղևազրկած գետնանուշները (арахис) ու լավ խառնել։ Սկզբում օշարակը կսկսի փրփրել ու ծավալով ավելանալ, սակայն քիչ անց կսկսի հակառակ գործընթացը․ օշարակն աստիճանաբար կսկսի թաձրանալ ու ծավալով փոքրանալ, մակերևույթի մանր պղպջակներին կփոխարինեն ավելի մեծերը։

Խոշոր պղպջակները վկայում են այն մասին, որ հեղուկը գրեթե ամբողջությամբ գոլորշիացել է, իսկ շաքարավազը կրկին սկսում են բյուրեղանալ՝ սկզբում հիշեցնելով թաց շաքարավազ, ապա վերադառնում սկզբնական տեսքին։ Շաքարապատման գործընթացն սկզբից մինչ այս պահը տևում է մոտ 10 րոպե։

Կրակը թուլացնել ու անընդհատ խառնելով՝ հարկավոր է շարունակել բովել գետնանուշները ևս 10 – 15 րոպե։ Այդ ընթացքում շաքարավազը կրկին սկսում է հալվել՝ ձեռք  բերելով հաճելի նուրբ դարչնագույն երանգ ու պատելով գետնանուշների ողջ մակերեսը։

Վերցնել կրակից ու գետնանուշները փռել յուղաթղթով ծածված սկուտեղի մեջ։ Տաք գետնանուշները համեմել աղով ու դարչինով, լավ խառնել ու համաչափ տարածել սկուտեղի մակերեսով և թողնել՝ հովանա։ Ցանկալի է, որ շերտի հաստությունը կազմված լինի 1 – 2 գետնանուշից։

Արդեն հովացած գետնանուշներն առանձնացնել իրարից, մատուցել կամ պահել չոր ու ամուր փակվող տարրայի մեջ։

Метки: ,


Оставить отзыв