Вы просматриваете: Главная > ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ, ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԾԵՍԵՐ, ԽՈՀԱՆՈՑ, ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ, ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ > Կարկանդակ «Զատկի ծառ»

Կարկանդակ «Զատկի ծառ»

Սուրբ Զատկի ավանդական զարդարանքներից մեկը՝ Զատկի ծառը, կարելի է պատրաստել նաև կարկանդակի տեսքով:

«Զատկի ծառ» կարկանդակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ալյուր – 1 կգ

խմորիչ – 1 թ. գ.

շաքարավազ — 1 բաժակ

ձվի դեղնուց — 2 հատ

բուսական յուղ — 150 մլ

ներկած ձու — 3 հատ

ցիտրուսակեղև (ցեդրա) -1կիտրոնի

աղ:

«Զատկի ծառ» կարկանդակի պատրաստման եղանակն է.

տաք կաթի մեջ լուծել խմորիչը: Ավելացնել շաքարավազը, աղը, կիտրոնի կեղևը, հարած ձուն և բուսական յուղը: Քիչ-քիչ ավելացնելով ալյուրը՝ հունցել խմոր: Թողնել 1.5 ժամ, որ խմորը հասունանա:

Հասունացած խմորը գրտնակել 2.5-3 սմ հաստությամբ:

Բարակ ստվարաթղթից ծառի ձևով ձևակաղապար (տրաֆարետ) կտրել և խմորի վրա դնելով ձևակաղապարը՝ խմորը ծառի տեսքով կտրել:

Տեղադրել ջեռոցի տապակի մեջ՝ յուղաթղթի վրա: Դանակով ձևավորել ծառի բունն ու ճյուղերը: Մնացած խմորից պատրաստել տերևներ և այլ մասնիկներ՝ ըստ երևակայության: Թողնել ևս 30 րոպե: Այնուհետև վրան քսել ձվի հարած դեղնուցն ու տեղադրել ներկած ձվերը: Թխել նախապես 180˚C տաքացրած ջեռոցում 30 րոպե:

Метки: ,


Оставить отзыв