Կարմիր կեռասով ու ծիրանով ջեմ
Ծիրանի անուշահոտության ու կեռասի նրբահամության համադրությամբ ջեմը հիանալի ու անկրկնելի պահածո է, որը կարելի է հյուրասիրել նույնիսկ ամենաքմահաճ հյուրերին։

Կարմիր կեռասով ու ծիրանով ջեմ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
կարմիր կեռաս – 0,5 կգ
ծիրան – 0,5 կգ
շաքարավազ – 0,5 կգ
վանիլ։
Կարմիր կեռասով ու ծիրանով ջեմի պատրաստման եղանակն է․
կաթսայի մեջ լցնել կորիզները հեռացրած ծիրանի կտորներն ու կեռասը, ծածկել շաքարավազի շերտով ու թողնել 4 – 5 ժամ, որպեսզի մրգերն սկսեն հյութ արտազատել։
Կաթսան դնել մարմանդ կրակին ու եփել 15 րոպե՝ անընդհատ խառնելով։ Ապա ավելացնել վանիլն ու եփել մինչև պատրաստ լինելը՝ մոտ 5 րոպե։
Պատրաստի ջեմը՝ տաք վիճակում, լցնել ապակե մանրէազերծված տարաների մեջ ու ամուր փակել մետաղական կափարիչով։