Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ԽՈՐՏԻԿՆԵՐ > Կարտոֆիլի յուրօրինակ չիպսեր

Կարտոֆիլի յուրօրինակ չիպսեր

Գրեթե բոլորը սիրում են համեղ ու խրթխրթան չիպսեր, իսկ տնային պայմաններում պատրաստված չիպսերը համեմատաբար քիչ վնաս են պատճառում առողջությանը և ստեղծագործելու հնարավորություն են ընձեռում։

Կարտոֆիլի յուրօրինակ չիպսեր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կարտոֆիլ – 3 հատ

մաղադանոս կամ համեմ – 4-5 ճյուղ

բուսայուղ

աղ։

Կարտոֆիլի յուրօրինակ չիպսերի պատրաստման եղանակն է․

Կեղևած ու լվացած կարտոֆիլը հնարավորինս բարակ՝ թափանցիկության աստիճան, շերտատել։

Կտրտած շերտերից մեկի վրա մաղադանոսի կամ համեմի տերև դնել ու ծածկել կարտոֆիլի երկրորդ շերտով՝ թեթևակի սեղմելով, որ երկու շերտերն իրար կպչեն ու չտեղաշարժվեն։ Շերտերի եզրերը կտրելով հավասարեցնել։ Համեմել աղով, ցանկության դեպքում՝ նաև այլ համեմունքներով։

Ստացված կարտոֆիլային շերտերը զգուշությամբ տապակել առատ բուսայուղի մեջ մինչև վարդագունելը։

Այս գեղեցիկ չիպսերը կարելի է օգտագործել նաև աղցանների կամ այլ ուտեստների ձևավորման համար։

Метки: , ,


Оставить отзыв