Вы просматриваете: Главная > ԲԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ, ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂԵՐ, ԺԱՄԱՆՑ, ՄԱՆԿԱԿԱՆ ԺԱՄԱՆՑ, ՆԿԱՐՉՈՒԹ ՅՈՒՆ > Կենդանի պատկերներ

Կենդանի պատկերներ

Այս խաղը հնարավորություն է ընձեռում երեխաներին՝ զարկ տալ երևակայությանը, նայել շրջակա միջավայրին այլ տեսանկյունից։

«Կենդանի պատկերներ» խաղի համար անհրաժեշտ են՝

կենդանիների կամ այլ պատկերներով խաղաքարտեր

մկրատ կամ գրասենյակային դանակ։

«Կենդանի պատկերներ» խաղը խաղալու եղանակն է․

թղթերի վրա նկարել կամ տպել պատկերներ և մկրատով կամ գրասենյակային դանակով պատկերի մի մասը հեռացնել (կարելի է հեռացնել պատկերն ամնողջությամբ)՝ պատկերը դարձնելով նախշակաղապար (տրաֆարետ (трафарет), շաբլոն ։ Եթե պատկերը գունավորված չէ, ապա մատիտներով կամ այլ ներկերով գունավորել։

Բակում, բնության գրկում կամ պարզապես տանը երեխաներին հանձնարարել գտնել նկարներին համապատասխան գունային երանգներով այնպիսի տարածքներ, որ նկարների հեռացված հատվածներից երևացող գունային ներկապնակը նկարը դարձնի ամբողջական։

Ի դեպ, նկարչության այս տեխնիկային առանձնահատուկ ուշադրություն են դարձել հայազգի նկարիչ-մոդելավորող Էդգար Արտիսը և ռուս նկարիչ Նիկոլայ Տոլստիխը։

Метки: ,


Оставить отзыв