Կինետիկ ավազ՝ տնային պայմաններում
Այս տարբերակով պատրաստված կինետիկ ավազը ձեռքերին գրեթե չի կպչում, բավականաչափ ձևապահպան է ու զերծ է քիմիական հավելումներից։
Ավազի պատրաստման գործընթացին կարելի է ներգրավել երեխաներին․նրանց համար դա կլինի հաճելի, զվարճալի ժամանց, որի միջոցով կզարգանան մանր մոտորիկան, մատների զգայարանները, երևակայությունն ու ստեղծարար միտքը։
Տարբերակ 1

Տնային պայմաններում կինետիկ ավազ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
օսլա – 2 բաժակ
շատ մանր ավազ (ցանկալի է քվարցե) – 3 – 4 բաժակ
ջուր – 1 բաժակ։
Տնային պայմաններում կինետիկ ավազի պատրաստման եղանակ է․
խոր տարայի մեջ լցնել լավ լվացած ավազը, ավելացնել օսլան և լավ խառնել։ Այնուհետև ավելացնել ջուրն ու կրկին լավ խառնել։
Պատրաստի կինետիկ ավազը պահել փակվող տարրայի մեջ, իսկ չորանալու և կպչունակության նվազման դեպքում մի քիչ ջուր ավելացնել։

Տարբերակ 2

Տնային պայմաններում կինետիկ ավազ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
մանր ավազ – 3 – 4 բաժակ
ալյուր – 200 գ
ձեռքերի կրեմ – 1 ճ․գ
գրասենյակային թափանցիկ սոսինձ – 3 ճ․ գ
աման լվանալու հեղուկ – 1 ճ․ գ
ջուր – մոտ 1 բաժակ
սննդային գունանյութ – ըստ ցանկության։
Տնային պայմաններում կինետիկ ավազի պատրաստման եղանակ է․
խոր տարրայի մեջ լցնել օսլան, վրան ավելացնել սոսինձը, ձեռքերի կրեմն ու աման լվանալու հեղուկը։ Քիչ-քիչ ավելացնել ջուրն ու խնամքով խառնել։ Հարկավոր է ավելացնել այնքան ջուր, որ ստացվի թանձր խմորանման զանգված։
Մաս-մաս ավելացնել ավազն ու լավ խառնել։
Պատրաստված ավազը պահել փակվող տարրայի մեջ։