Вы просматриваете: Главная > ԺԱՄԱՆՑ, ԾԵՓԱԳՈՐԾ ՈՒԹՅՈՒՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ԺԱՄԱՆՑ > Կինետիկ ավազի առավելություններն ու թերությունները

Կինետիկ ավազի առավելություններն ու թերությունները

Իր համակազմվածքով (консистенция) կինետիկ ավազը շոշափելիս հաճելի, փափուկ, կպչուն, թեթև ու օդեղեն է, որից հեշտությամբ կարելի է ծեփել տարբեր պատկերներ ձևակաղապարների միջոցով կամ ձեռքերով։

Կինետիկ ավազի առավելություններն են՝

  • թափվելիս ցիրուցան չի լինում, ուստի հեշտ է հավաքել ցանկացած մակերեսից,
  • պահպանման համար հատուկ պայմաններ պետք չեն,
  • նյութի ստեղծած միջավայրն անբարենպաստ է միկրոօրգանիզմների բազմացման համար, ուստի անվտանգ է երեխաների համար,
  • անհրաժեշտության դեպքում ավազը հեշտությամբ լվացվում ու մաքրվում է ցանկացած մակերևույթի վրայից,
  • բարձր խոնավության պայմաններում չի կորցնում իր հատկությունները,
  • կինետիկ ավազով խաղալիս ապահովվում է երեխայի հաճելի ժամանցը, և նա երբեք չի ձանձրանում,
  • պատահաբար կուլ տալու դեպքում որևէ վտանգ չի ներկայացնում առողջության համար և օրգանիզմից դուրս է գալիս բնական ճանապարհով,
  • նպաստում է երևակայության, տրամաբանության, ձեռքերի զգացողության, մանր մոտորիկայի ու խոսքի զարգացմանը,
  • նվազեցնում է մկանային լարվածությունը,
  • հանգստացնում է նյարդերը,
  • ունի շոշափման համար հաճելի ու փափուկ նյութակազմվածք (текстура),
  • վառ ու գեղեցիկ գունավորված ավազը թույլ է տալիս երեխային ստեղծել բազմազան գունային համադրություններ, ստանալ գունային նոր  երանգներ, զարգացնել գունազգացողությունը,
  • նպաստում է ուշադրության կենտրոնացմանը,
  • բարենպաստ ազդեցություն է ունենում հոգեկան ու հուզական ներաշխարհի ձևավորման վրա,
  • զարգացնում է տարածական ընկալումը,
  • կարելի է օգտագործել նաև որպես նկարչության հարթակ՝ մատներով կամ համապատասխան գործիքներով նկարելով մակերեսին։

Կինետիկ ավազի թերություններն են՝

  • սուր ու առանձնահատուկ հոտը, որն առաջանում է բաղադրության մեջ օգտագործվող սինթետիկ նյութերի ու գունանյութերի պատճառով։ Դրանք կարող են որոշ ժամանակ անց հօդս ցնդել կամ երկար ժամանակ պահպանվել՝ նույնիսկ արդեն լվացած ձեռքերի կամ ավազատուփի (песочница) վրա,
  • փոքր քանդակները բավականին ձևապահպան են, սակայն մեծ քանդակները շատ արագ փլվում են ու կորցնում իրենց ձևը։

Метки: ,


Оставить отзыв