Вы просматриваете: Главная > ԲԼԻԹՆԵՐ, ՅՈՒՂԱԲԼԻԹՆԵՐ, ՓՔԱԲԼԻԹՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Կիտրոնահամ փքուն յուղաբլիթներ

Կիտրոնահամ փքուն յուղաբլիթներ

Նուրբ, օդեղեն ու կիտրոնի հաճելի համով ու բույրով այս յուղաբլիթները սիրով կճաշակեն հատկապես երեխաները և նրանք, ովքեր չեն սիրում ձու։

Կիտրոնահամ փքուն յուղաբլիթներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

մածուն – 300 մլ

կիտրոն – 1 հատ

շաքարավազ – 1/2 – 2/3 բաժակ

սոդա – 1 թ․ գ

ալյուր – 400 – 450 գ

վանիլ

բուսայուղ։

Կիտրոնահամ փքուն յուղաբլիթների պատրաստման եղանակն է․

թասի մեջ իրար խառնել մածունն ու սոդան, ապա ավելացնել կիտրոնի՝ քերչով քերած ցիտրուսակեղևն ու քամած հյութը և լավ խառնել։

Այնուհետև ավելացնել շաքարավազը և հարել այնքան, որ ստացվի համասեռ զանգված, ապա քիչ-քիչ ավելացնել նաև ալյուրն ու խառնել։

Թավայում տաքացրած բուսայուղի մեջ ճաշի գդալով լցնել խմորից մի փոքր չափաբաժին ու միջին ուժգնության կրակի վրա տապակել երկու կողմից՝ մինչև ոսկեգունելը։

Մատուցել թթվասերով, մրգային օշարակով, խտացրած կաթով կամ շաքարի փոշով։

Метки: ,


Оставить отзыв