Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՄՈՒՐԱԲԱՆԵՐ, ՊԱՀԱԾՈՆԵՐ > Կիտրոնով սոճու կոնի մուրաբա

Կիտրոնով սոճու կոնի մուրաբա

Սոճու կոնի և կիտրոնի օգտակար հատկություների մասին գիտեն բոլորը։ Այդ երկուսի համդրությամբ մուրաբան և՛ շատ համեղ է, և՛ շատ օգտակար։

Կիտրոնով սոճու կոնի մուրաբա պատրաստելու համար անհրաժեշտ են՝

սոճու կանաչ կոն – 200 գ

շաքարավազ – 300 գ

ջուր – 300 մլ

կիտրոն – 1 հատ։

Կիտրոնով սոճու կոնի մուրաբայի պատրաստման եղանակն է․

կաթսայի մեջ լցնել լվացած կոները, կորիզազատած և շերտատած կիտրոնը, ավելացնել ջուրը և եռացնել։

Անընդհատ խառնելով՝ աստիճանաբար ավելացնել շաքարավազը։ Երբ շաքարավազն անբողջությամբ լուծվի, շարունակել եփել մարմանդ կրակով ևս 1 ժամ։ Այդ ընթացքում զանգվածի գույնը պետք է ձեռք բերի վարդագույն-շագանակագույն երանգ։

Պատրաստի մուրաբան տաք վիճակում լցնել նախօրոք մանրէազերծված ապակե տարաների մեջ և ամուր փակել։

Метки: , ,


Оставить отзыв