Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ > Կիտրոնով և չամիչով կարկանդակ

Կիտրոնով և չամիչով կարկանդակ

Այս նրբահամ ու արագ պատրաստվող կարկանդակը կարող է պատրաստել նույնիսկ անփորձ խոհարարը և մատուցել թեյի հետ՝ արժանանալով գովեստի բազում խոսքերի:

Կիտրոնով և չամիչով կարկանդակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կարագ – 150 գ

շաքարավազ – 200 գ

ձու – 1 հատ

թթվասեր – 100

փխրեցուցիչ – 1 թ. գ

ալյուր – 250 գ

կիտրոն – 1 հատ

չամիչ – 150 գ

ընկույզ ցանկացած տեսակի – 100 գ:

Կիտրոնով և չամիչով կարկանդակ պատրաստելու եղանակն է.

կարագն ու 100 գ շաքարավազը միասին հարել, մինչև դառնա միասեռ զանգված: Ավելացնել ձուն և շարունակել լավ հարել: Հետզհետե ավելացնելով ալյուրի և փխրեցուցիչի խառնուրդը՝ միասեռ զանգված դարձնել:

Խմորը լցնել յուղաթուղթ փռած փոքր (25*25 սմ) կաղապարի մեջ, հարթեցնել և թխել նախապես 180˚C տաքացրած ջեռոցում 25-30 րոպե:

Չամիչը, կտրտած կիտրոնը, ընկույզը և 100 գ շաքարավազը հարիչով լավ մանրացնել, հավասար շերտով փռել ջեռոցից հանած թխվածքի վրա, և կրկին թխել 15 րոպե:

Պատրաստի կարկանդակը թողնել հովանա: Վրան շոկոլադ և կիտրոնի կեղև քերել:

Метки: , , ,


Оставить отзыв