Вы просматриваете: Главная > ԱՊՈՒՐՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Կոլոլակով ու բանջարեղենով ապուր

Կոլոլակով ու բանջարեղենով ապուր

Այս ապուրը բավականին հագեցնող է, համեղ ու վիտամիններով հարուստ։

Կոլոլակով ու բանջարեղենով ապուր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

տավարի կամ խոզի աղացած միս – 0,5 կգ

ձու – 1 հատ

սոխ – 1 գլուխ

սխտոր՝ ըստ ցանկության – 1 պճեղ

կարտոֆիլ – 5 հատ

բուլղարական տաքդեղ – 1 հատ

գազար – 1 հատ

պահածոյացված լոլիկ՝ սեփական հյութով – 1 բաժակ

ջուր – 1,5 – 2 լ

չորացրած կանաչիների նախընտրելի փունջ

սև աղացած պղպեղ

աղ

բուսայուղ։

Կոլոլակով ու բանջարեղենով ապուրի պատրաստման եղանակն է․

աղացած մսին ավելացնել շատ մանր կտրտած սոխը, ձուն, համեմել աղով ու սև պղպեղով։ Զանգվածը լավ հունցել ու ձևավորել ընկույզի մեծությամբ գնդիկներ։

Պատրաստված գնդիկները թեթևակի տապակել տաք բուսայուղի մեջ ու թողնել՝ հովանա։

Կաթսայի մեջ տաքացրած քիչ բուսայուղի վրա ավելացնել կտրտած պղպեղը, կարտոֆիլն ու գազարը, շատ մանր կտրտած կամ ճզմած սխտորը, ծածկել կափարիչով և մարմանդ կրակով տապակել մոտ 5 րոպե։ Այնուհետև ավելացնել մանրացված լոլիկն ու հյութը, շոգեխաշել 10 րոպե՝ մինչև բանջարեղենների կիսապատրաստ լինելը, որից հետո ավելացնել ջուրն ու միջին կրակով եռման հասցնել։

Եռացող ապուրի մեջ ավելացնել մսի կոլոլակները և եփել մինչև պատրաստ լինելը։ Կրակից վերցնելուց առաջ համեմել աղով ու չորացրած կանաչիների նախընտրելի փնջով։ Մատուցել տաք վիճակում։

Метки: , ,

Обсуждение закрыто.