Կոկոսի կաթ՝ տնային պայմաններում

Շատերի մոտ ձևավորվել է թյուր կարծիք այն մասին, որ կոկոսի կաթը ամբողջական կոկոսի հեղուկ պարունակությունն է։ Դա պարզապես կոկոսի հյութն է, իսկ կոկոսի կաթը պարաստվում է քերուկից, որն ունի մի շարք օգտակար հատկություններ։

Կոկոսի կաթը կիրառվում է ինչպես զովացնող ու համեղ ըմպելիք, այնպես էլ ուտեստների, աղանդերների ու խմորեղենների պատրաստման բաղադրատոմսերի, ժողովրդական բժշկության մեջ։

Տարբերակ 1

Տնային պայմաններում կոկոսի կաթ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կոկոսի քերուկ – 50 գ

ջուր – 250 մլ։

Տնային պայմաններում կոկոսի կաթի պատրաստման եղանակն է․

կոկոսի քերուկը լցնել տարրայի մեջ, վրան ավելացել եռացող ջուրը, ծածկել որևէ տաք ծածկոցով ու թողնել 30 րոպե, որ թրմվի։

Այնուհետև այդ ամենը լավ հարել բլենդերով ու քամել ստացված կաթը։

Տարբերակ 2

Տնային պայմաններում կոկոսի կաթ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կոկոս – 1 հատ

ջուր – 0,5 – 0,7 լ։

Տնային պայմաններում կոկոսի կաթի պատրաստման եղանակն է․

կոկոսի փափուկ անցքով հեռացնել կոկոսի հյութը, իսկ կոկոսը ջարդել։

Այնուհետև կեղևից առանձնացնել միջուկն ու քերիչով քերել։

Քերուկի վրա ավելացնել եռացրած ջուրը և գդալով անընդհատ խառնել՝ մոտ 2 — 3 րոպե ու թողնել 2 ժամ։

Թրմված զանգվածը բլենդերով լավ հարել, մաղել՝ հեռացնելով քերուկի մնացորդները։

Կոկոսի կաթը սառնարանում կարելի է պահել 3 – 4 օր։ Օգտագործելուց առաջ հարկավոր է կաթով լի տարրան լավ թափահարել։

Կաթի պատրաստման արդյունքում առաջացած կոկոսի մզվածքը կարելի է փռել սկուտեղի վրա, չորացնել և օգտագործել որպես քերուկ, կամ աղալ սրճաղացով՝ ստանալով կոկոսի ալյուր։

Տարբերակ 3

Տնային պայմաններում կոկոսի կաթ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կոկոս – 1 հատ

ջուր – 0,3 – 0,4 լ։

Տնային պայմաններում կոկոսի կաթի պատրաստման եղանակն է․

Թարմ կոկոսի հյութը քամել, միջուկը քերել մանր քերիչով։ Քերուկի վրա լցնել կոկոսի հյութը, այնուհետև՝ եռացրած ջուրը։

Զանգվածը հարել բլենդերով, թրմել 10 րոպե, ապա մաղել՝ հեռացնելով քերուկի մնացորդները։

Ստացվում է բավականին թանձր կաթ, որ ավելի շատ սերուցք է հիշեցնում։

Ի դեպ, մի քանի ժամ հետո բաժակի մեջ լցված կաթն ինքնին սկսում է բաժանվել երկու շերտի՝ վերևի շերտը կազմում է կոկոսի յուղը, որը հետզհետե առանջնանում է կաթից, իսկ ներքևի շերտը կազմում է արդեն որոշակի չափով յուղազրկված կաթը։

Տարբերակ 4

Տնային պայմաններում կոկոսի կաթ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

Կոկոսի քերուկ – 2 բաժակ

ջուր կամ կաթ – 2 բաժակ ։

Տնային պայմաններում կոկոսի կաթի պատրաստման եղանակն է․

Փակվող տարրայի մեջ լցնել քերուկը և վրան ավելացնել եռացող ջուրը կամ կաթը։ Տարրան ամուր փակել ու թողնել, որ լիովին հովանա։

Այնուհետև քամել՝ առանձնացնելով կաթն ու մզվածքը։