Вы просматриваете: Главная > ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ, ԱՂՑԱՆՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ, ԿՈՐԵԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ > Կորեական աղցան՝ գազարով

Կորեական աղցան՝ գազարով

Գազարով կորեական աղցանը հորինել են կորեացի արտագաղթածները, որոնք այն պատրաստել են կիմչի ուտեստի նմանությամբ։

Կորեական ձևով գազարով շատ համեղ աղցան կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում։ Այն հաճախ կիրառվում է նաև որպես բաղադրիչ այլ աղցանների կամ ուտեստների բաղադրատոմսերում։

Տարբերակ 1

Գազարով կորեական աղցան պատրաստելու համար անհրաժեշտ են՝

գազար – 1 կգ

շաքարավազ – 1 ճ․ գ

քացախ՝ 9%- անոց – 2 ճ․ գ

սխտոր – 3 – 4 պճեղ

աղ – 1 թ․ գ

բուսայուղ – 50 մլ

համեմ

համեմի սերմ

խոշոր աղացած կարմիր պղպեղ։

Գազարով կորեական աղցանի պատրաստման եղանակն է․

քերիչով քերած գազարի վրա ավելացնել շաքարավազը, աղը, քացախը ու մոտ 3 րոպե անընդհատ խառնել ձեռքերով, որպեսզի գազարը լավ համեմվի ու հյութն արտազատի։ Թողնել 15 րոպե, ապա ավելացնել աղացած կարմիր պղպեղը, համեմի սերմը ու ձեռքերով կրկին խառնել։

Թավայի մեջ բուսայուղը տաքացնել ու ավելացնել համեմված գազարի վրա, այնուհետև ավելացնել ճզմած սխտորն ու խառնել։ Թողնել 6 – 8 ժամ, որպեսզի լավ համեմվի։

Մատուցելիս ավելացնել կտրտած համեմ։

Տարբերակ 2

Գազարով կորեական աղցան պատրաստելու համար անհրաժեշտ են՝

գազար – 1 կգ

սխտոր – 1 գլուխ

կարմիր աղացած պղպեղ – 0,5 թ․ գ

սև աղացած պղպեղ – 1 թ․ գ

մեխակ – 3 հատ

աղացած հիլ – 0,25 թ․ գ

դափնու տերև — 2 հատ

շաքարավազ – 1 – 1,5 թ․ գ

աղ – 1 – 1,5 թ․ գ

քացախ՝ 9%- անոց – 4 ճ․ գ

բուսայուղ – 100 մլ։

Գազարով կորեական աղցանի պատրաստման եղանակն է․

քերած գազարին ավելացնել ճզմած սխտորը, համեմել աղով, շաքարավազով, պղպեղներով, մեխակով ու հիլով, ամբողջական դափնու տերևներով։ Խառնել ու ավելացնել բուսայուղն ու քացախը։ Լավ խառնել ու լցնել էմալապատ տարրայի մեջ։

Տարրայի վրա շրջած ափսե դնել ու որևէ ծանրոց՝ մոտավորապես 1 – 1,5 կգ կշռով, որը թեթևակի կսեղմի աղցանը ու կնպաստի գազարի հյութի արտազատմանը։ Աղցանն այդպես թողնել 2 – 3 օր՝ զով կամ սառը տեղում։

Աղցանը կարելի է պահել սառնարանում՝ փակ տարրայի մեջ։

Տարբերակ 3

Գազարով կորեական աղցան պատրաստելու համար անհրաժեշտ են՝

գազար – 0,5 կգ

սոխ – 1 գլուխ

սխտոր – 2 – 3 պճեղ

բուսայուղ – 50 – 60 մլ

քացախ՝ 9%- անոց – 1,5 — 2 ճ․ գ

աղացած հիլ – 0,25 թ․ գ

շաքարավազ – 1 – 2 պտղունց

կարմիր կծու աղացած պղպեղ

սև աղացած պղպեղ

աղ։

Գազարով կորեական աղցանի պատրաստման եղանակն է․

քերած կամ շատ բարակ կտրտած գազարի վրա ավելացնել ճզմած սխտորը, համեմել բոլոր համեմունքներով։

Սոխով ու բուսայուղով սոխառած պատրաստել, բուսայուղից հեռացնել սոխի կտորները, իսկ բուսայուղը տաք վիճակում լցնել գազարի վրա ու ավելացնել քացախը։ Լավ խառնել ու թողնել 3 – 5 ժամ։

Կարելի է մատուցել և՛ որպես աղցան, և՛ որպես սառը ճաշալրաց։

Տարբերակ 4

Գազարով կորեական աղցան պատրաստելու համար անհրաժեշտ են՝

գազար – 1 կգ

շաքարավազ – 1 ճ․ գ

քացախ՝ 9%- անոց – 2 ճ․ գ

աղ – 1 թ․ գ

բուսայուղ – 50 գ

կծու կարմիր աղացած պղպեղ

քունջութ – 1 – 2 ճ․ գ։

Գազարով կորեական աղցանի պատրաստման եղանակն է․

քերած գազարը համեմել աղով ու շաքարավազով, ավելացնել քացախը։ Թեթևակի սեղմելով՝ զանգվածը խառնել ձեռքերով ու թողնել 20 – 30 րոպե։

Թավայի մեջ թեթևակի բովել քունջութը (կարելի է փոխարինել 1 թ․ գ քունջութի յուղով) և ավելացնել գազարի վրա։ Այնուհետև թավայում տաքացնել բուսայուղն ու տաք-տաք լցնել աղցանի վրա։

Աղցանը թողնել 2 – 4 ժամ, ապա մատուցել։

Գազարով կորեական աղցանը կարելի է պահել սառնարանում՝ ամուր փակվող տարրայի մեջ մինչև 2 շաբաթ։

Метки: , , ,


Оставить отзыв