Вы просматриваете: Главная > ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ, ԱՂՑԱՆՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ, ԿՈՐԵԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ > Կորեական աղցան՝ ֆունչոզայով ու բանջարեղենով

Կորեական աղցան՝ ֆունչոզայով ու բանջարեղենով

Ֆունչոզան լոբազգիների, կարտոֆիլի օսլաներից պատրաստված լապշա է, որի հայրենիքը համարվում են ասիական երկրները։ Այժմ այն լայն տարածում ու կիրառություն ունի ողջ աշխարհում։

Բանջարեղենով ու ֆունչոզայով կորեական աղցան պատրասելու համար անհրաժեշտ են՝

ֆունչոզա – 200 գ

բուլղարական գունավոր պղպեղ – 2 հատ

գազար – 1 հատ

վարունգ – 1 հատ

սխտոր – 3 – 4 պճեղ

սոխ՝ փոքր չափսի — 1

մաղադանոս – մի փոքր փունջ

սոյայի թանձրուկ – 1 ճ․ գ

բուսայուղ – 1 ճ․ գ

քացախ՝ 6% – անոց – 1 ճ․ գ

կորեական համեմունք՝ գազարի համար – 0,5 – 1 թ․ գ

աղ։

Բանջարեղենով ու ֆունչոզայով կորեական աղցանի պատրաստման եղանակն է․

ֆունրոզան լցնել փասի մեջ ու վրան ավելացնել եռացող ջուր, համեմել աղով, ծածկել կափարիչով ու թողնել 5 – 7 րոպե։ Այնուհետև ջրքամել, ցողել գոլ կամ սառը ջրով, որպեսզի իրար չկպչեն և թողնել՝ լավ ջրքամվի։

Այդ ընթացքում խոշոր ու բարակ քերիչով քերել գազարն ու վարունգը, լցնել թասի մեջ ու ավելացնել կիսաշրջանաձև շատ բարակ կտրտած սոխը, բարակ տաշեղներով կտրտած պղպեղները, մանր կտրտած մաղադանոսն ու ճզմած սխտորը։ Այս ամենը համեմել գազարի համար նախատեսված համեմունքով, ցողել սոյայի թանձրուկով, բուսայուղով, քացախով ու լավ խառնել։

Բանջարեղենային զանգվածին ավելացնել արդեն ջրքամված ֆունչոզան, խնամքով խառել ու թողնել 1 – 2 ժամ։

Մատուցելիս կարելի է ձևավորել մաղադանոսով։

Метки: , , , ,


Оставить отзыв