Вы просматриваете: Главная > ԱՐՎԵՍՏԱ ԳԵՏՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ, ԵՐԱԺԻՇՏՆԵՐ, ԿՈՄԻՏԱՍ, ՁԱՅՆԱԴԱՐԱՆ > Կռունկ

Կռունկ

«Կռունկ» — ն ուշ միջնադարում հայ անհայտ հեղինակի կողմից ստեղծված երգ է, որը ժողովրդականացվել է ու դարձել հայրենասիրության և հայրենիքի կարոտի խորհրդանիշ։ Երգի խոսքերը պահպանվել են 17 – րդ դարի ձեռագիր տաղարաններում։

Հանկարծաստեղծ (իմպրովիզ) շարադրանքով հավաք ձևում հոսող մեղեդին հայ միջնադարյան աշխարհիկ տաղերի ժանրին պատկանող օրինակ է, որը հավանաբար ծագել է Ակնա երգարվեստից։ Ժողովրդական կատարումներից գրառված են բամաթիվ տարբերակներ, որոնք տարբեր գավառներում երգվել են յուրովի՝ տարբերվելով միմյանցից ռիթմով, մեղեդայնությամբ, ոճային ու լադային հատկանիշներով։

Կան «Կռունկ» երգի բավականին շատ մշակումներ՝ ձայնի ու դաշնամուրի, երգչախմբի, ջութակի, թավջութակի համար։ Առաջին մշակումներից է եղել Նիկոլայ Կլենովսկու մշակումը, որը 1893 թ –ին կատարվել է Մոսկվայի առաջին ազգրագրական համերգում։ Առավել տարածվածն ու գեղարվեստականը 19 – րդ դարի վերջում Կոմիտասի մշակումն է, որը հաճախ համարվում է հայ երգի կատարողական վարպետության չափանիշ։

Երգի մեղեդին, որպես ժողովրդական արվեստի կատարյալ օրինակ, վայելում է համաշխարհային ճանաչում, իսկ խոսքը թարգմանվել է եվրոպական մի շարք լեզուներով։

Օգտագործվում է հայ հեղինակների սիմֆոնիկ երկերում ու կինոերաժշտության մեջ։

Կռունկ

Երաժշտ․՝ ըստ Կոմիտասի

Կռո՛ւնկ․ ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,

Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս,

Մի՛ վազեր, երամիդ շուտով կըհասնիս,

Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։

Թողել եմ ու եկել մըլքերս ու այգիս,

Քանի որ ա՜խ կանեմ, կը քաղվի հոգիս,

Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։

Աշունն է մոտեցել, գնալու ես թետպիր,

Երամ ես ժողովել հազարներ ու բույր,

Ինձ պատասխան չտվիր, ելար գնացիր,

Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ

Կոմիտաս «Կռունկ» (Կոմիտասի կատարմամբ)

Կոմիտաս «Կռունկ» (Լուսինե Զաքարյանի կատարմամբ)

Метки: , ,


Оставить отзыв