Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ > Հաղարջով կարկանդակ

Հաղարջով կարկանդակ

Այս համեղ ու վիտամիններով  հարուստ կարկանդակը կարելի է թխել և՛ սև, և՛ կարմիր հաղարջներից, ինչպես նաև դրանց համադրությամբ։

Հաղարջով կարկանդակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

հաղարջ՝ թարմ կամ սառեցված – 600 գ

ալյուր – 2 բաժակ

օսլա – 1 ճ․ գ

շաքարավազ – 220 գ

ձու – 3 հատ

կարագ – 125 գ

փխրեցուցիչ (разрыхлитель) – 1 թ․ գ

աղ – 1 պտղունց։

Հաղարջով կարկանդակի պատրաստման եղանակն է․

սկուտեղի վրա՝ 1,5 բաժակ ալյուրի մեջ, դնել սառցախցիկից հանած հարագի կտորը և դանակով լավ մանրացնել՝ միաժամանակ խառնելով ալյուրի հետ։

Երբ ստացվի հնարավորինս համասեռ զանգված, լցնել թասի մեջ, վրան ավելացնել 100 գ շաքարավազը, աղը, 0,5 թ․ գ փխրեցուցիչը, ձվի՝ սպիտակուցից առանձնացրած դեղնուցները և լավ հունցել՝ մինչև դառնա փափուկ խմոր։ Խմորի գունդը փաթաթել սննդային թաղանթով և 30 րոպե թողնել սառնարանում։

Նախապես սառնարանում տեղադրած ձվի սպիտակուցները լավ հարել՝ քիչ-քիչ ավելացնելով մնացած շաքարավազը, այնուհետև՝ մնացած ալյուրն ու փխրեցուցիչը, օսլան և լավ հարել։ Այնուհետև ավելացնել հաղարջի՝ լվացած, չորացրած, ողկույզից առանձնացրած հատիկներն ու փայտե գդալով զգուշությամբ խառնել։

Նախատեսված կաղապարի տակը և կողքերը յուղել, սառնարանից հանած խմորը ձեռքերով տարածել կաղապարի մեջ և լցոնել սպիտակուցային զանգվածով։

Թխել նախօրոք 180˚C տաքացրած ջեռոցում 15 րոպե, ապա ջեռոցի ջերմաստիճանն իջեցնել 150˚C  և շարունակել թխել մինչև պատրաստ լինելը՝ մոտ 10-15 րոպե։

Метки: , ,


Оставить отзыв