Вы просматриваете: Главная > ԱՐՎԵՍՏԱ ԳԵՏՆԵՐ, ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ, ԳՐՈՂՆԵՐ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ > Հայոց վիշտը

Հայոց վիշտը

Հայոց վիշտը անհուն մի ծով,

Խավար մի ծով ահագին,

Էն սև ծովում տառապելով

Լող է տալիս իմ հոգին։


«Վիշտ» (1963 -1964թթ), հեղ․՝ Գ․ Գրիգորյան

Մերթ զայրացկոտ ծառս է լինում

Մինչև երկինք կապուտակ,

Ու մերթ հոգնած սուզվում, իջնում

Դեպի խորքերն անհատակ։

Ոչ հատակն է գտնում անվերջ

Ու ոչ հասնում երկնքին․․․

Հայոց վշտի մեծ ծովի մեջ

Տառապում է իմ հոգին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Метки: , , , ,


Оставить отзыв