Вы просматриваете: Главная > ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ, ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ, ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ > Հայրենիք

Հայրենիք

Լեռներդ հպսրտ վե՜ր են բարձրանում,
Որ փառքդ վերև տանե՜ն, հայրենի՛ք:

Արծիվները վես երկինք են հասնում,
Որ փառքդ երկի՛նք տանեն, հայրենի՛ք:
Հովերն ու հողմերն աշխա՜րհ են շրջում,
Որ փառքդ չորս կողմ տանեն, հայրենի՛ք:
Աղբյուր ու գուսան ե՜րգ են կարկաչում,
Որ փառքիդ գովքը անեն, հայրենի՛ք:
Իսկ զավակնե՜րդ, զավակներդ անգին
Իրենց արյու՜նն են տալիս սրտագին,
Որ փառքդ անմա՜հ պահեն, հայրենիք…

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Метки: , , ,


Оставить отзыв