Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՈՒՏԵՍՏՆԵՐ > Հավի ազդրամիսը՝ ջեռոցում

Հավի ազդրամիսը՝ ջեռոցում

Հավի մսով պատրաստվող ուտեստներն անկրկնելի տեսք են հաղորդում սեղանին, դյուրամարս են ու համեղ։

Ջեռոցում հավի ազդրամիս պատրաստելու համար անհրաժեշտ են՝

հավի ազդրամիս – 1,5 կգ

պարմեզան պանիր – 30 գ

ձու – 1 հատ

պաքսիմատ – 50 գ

եգիպտացորենի ալյուր – 2 ճ․ գ

սև աղացած պղպեղ – 1 թ․ գ

աղ։

Ջեռոցում հավի ազդրամսի պատրաստման եղանակն է․

Հավի կաշեզրկած ազդրամսի կտորները համեմել աղով, սև աղացած պղպեղով ու թողնել 20 -30 րոպե։ Այնուհետև թաթախել թեթևակի հարած ձվի մեջ, ապա նաև՝ քերած պանրի, պաքսիմատի և եգիպտացորենի ալյուրի խառնուրդի մեջ։

Թաթախված մսակտորները դասավորել յուղած փայլաթիթեղով պատած ջեռոցի տապակի վրա և նախապես 220 ˚C տաքացրած ջեռոցում թողնել 35 – 40 րոպե՝ մինչև մսի եփվելն ու ոսկեգունելը։

Մատուցել տաք վիճակում։

Метки:


Оставить отзыв