Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ԽՈՐՏԻԿՆԵՐ > Հավի խրխրթան ձողիկներ

Հավի խրխրթան ձողիկներ

Այս հիանալի ձողիկները հատկապես կհետաքրքրեն երեխաներին, նույնիսկ քչակերներին ու քմահաճներին։

Հավի խրխրթան ձողիկներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

հավի փափկամիս – 0,5 լ

պաքսիմատ (ցանկալի է խոշոր աղացած) – 1 ճ․ գ

մածուն – 0,5 բաժակ

քունջութ – 3 ճ․ գ

սխտոր – 2 պճեղ

կարմիր աղացած քաղցր պղպեղ

աղ

բուսայուղ։

Հավի խրթխրթան ձողիկների պատրաստման եղանակն է․

հավի փափկամիսը թակիչով թեթևակի թակել և 2 -3 սմ հաստությամբ ձողիկներ  կտրտել։

Ճզմած սխտորը խառնել մածունի հետ, ավելացնել մի քիչ աղ ու մսակտորները թաթախել այդ խառնուրդի մեջ։ Այնուհետև հանել ու թավալել պաքսիմատի, աղի, քունջութի ու կարմիր պղպեղի խառնուրդի մեջ։

Տապակել տաք առատ բուսայուղով թավայի մեջ մինչև ոսկեգունելը։

Մատուցել տաք վիճակում։

Метки: , ,


Оставить отзыв