Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՈՒՏԵՍՏՆԵՐ > Հավի կրծքամիսը՝ պղպեղով և պանրով

Հավի կրծքամիսը՝ պղպեղով և պանրով

Լոլիկով ու պղպեղով տապակած հավի կրծքամիսն իր շատ համեղ, հյութեղ և գրավիչ համ ու բույրով կդառնա շատ տանտիրուհիների այցեքարտը։ Այս՝ շատ արագ ու հեշտ պատրաստվող ուտեստը տոնական տեսք կհաղորդի ցանկացած սեղանի։

Պղպեղով և պանրով տապակած հավի կրծքամիս պատրաստելու համար անհրաժեշտ են՝

հավի ամբողջական կրծքամիս – 1 հատ

բուլղարական քաղցր գունավոր պղպեղ – 1 հատ

պանիր՝ պինդ տեսակի – 100 գ

սոյայի թանձրուկ – 25 մլ

մայոնեզ – 50 գ

մանանեխի մածուկ – 1 ճ․ գ

բուսայուղ – 3 ճ․ գ

աղ

ջուր – 0,5 բաժակ։

Պղպեղով և պանրով տապակած հավի կրծքամսի պատրաստման եղանակն է․

լվացած ամբողջական հավի կրծքամիսը մակերեսորեն թեքությամբ շերտատել միմյանցից 1-1,5 սմ հեռավորությամբ այնպես, որ կրծքամսի տակի  և մեջտեղի հատվածները մնան ամբողջական։ Թեթևակի համեմել աղով ու յուրաքանչյուր հատվածի մեջ դնել մեկական կտոր պանիր ու շերտատած պղպեղ։ Ի դեպ, պանրի ու պղպեղի հետ համատեղ կարելի է հատվածների մեջ լոլիկի կամ կարտոֆիլի բարակ շերտեր տեղադրել։

Սոյայի թանձրուկն ու մանանեխի մածուկը խառնել մայոնեզի հետ և վրձնով քսել կրծքամսի վրա։

Ջեռոցի տապակի մեջ լցնել բուսայուղը, տարածել, ավելացնել ջուրն ու վրան տեղադրել հավի կրծքամիսը, ծածկել փայլաթիթեղով ու եփել նախօրոք 180˚C տաքացված ջեռոցում 20 րոպե, ապա հանել փայլաթիթեղը և շարունակել տապակել 25-30 րոպե՝ մինչև տապակի մեջի հեղուկն ամբողջովին գոլորշիանա, իսկ կրծքամիսը ձեռք բերի ոսկեգույն երանգ։

Метки: ,


Оставить отзыв