Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ԽՈՐՏԻԿՆԵՐ, ՆԱԽՈՒՏԵՍՏՆԵՐ, ՌՈՒԼԵՏՆԵՐ, ԳԼԱՆԱԿՆԵՐ > Հավի մսով գլանակ «Մարմարե»

Հավի մսով գլանակ «Մարմարե»

Յուրաքանչյուր տոնական սեղանի անբաժանելի մասն են մսային նախուտեստները: «Մարմարե» հավի մսով գլանակը, հիրավի, կարող է լրացել արդեն ավանդական ու սիրելի դարձած նախուտեստների շարքը:

Հավի մսով գլանակի բաղադրիչներն են՝

Հավի փափկամիս – 1 կգ

դոնդող – 30 գ

սխտոր – 3 պճեղ

մաղադանոս – 0,5 կապ

սամիթ – 0,5 կապ

աղացած կարմիր և սև պղպեղներ

աղ:

«Մարմարե» հավի մսով գլանակի պատրաստման եղանակը.

հավի միսը մանր կտրտել, թասի մեջ լցնել, համեմել համեմունքներով ու աղով, ավելացնել ճզմած սխտորը, մանր կտրտած կանաչիները, չոր դոնդողըը, լավ խառնել:

Զանգվածը տեղափոխել ջեռոցի համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակի մեջ, ամուր փաթաթելով՝գլանի ձև տալ, պինդ կապել եզրերը:

Եփել ջեռոցում՝ 150°C ջերմաստիճանով, 50 րոպե:

Հավի մսով գլանակը հանել ջեռոցից և սառեցնել: Սառչելուց հետո հեռացնել տոպրակը:

Մատուցել որպես սառը նախուտեստ:

Метки: , , ,


Оставить отзыв