Вы просматриваете: Главная > ԹԱԿԱԾՈՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Հավի փափկամսով թակածո՝ պանրով

Հավի փափկամսով թակածո՝ պանրով

Թակածոն (լանգետ, отбивные) մսի պատրաստման արագ, հեշտ և համեղ տարբերակներից մեկն է:

Պանրով հավի փափկամսով թակածոյի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

հավի փափկամիս – 0,5 կգ

պանիր – 150 գ

ձու – 2 հատ

ալյուր – 3 ճ. գ

թթվասեր — 3 ճ. գ

 աղ

պղպեղ

ձիթայուղ:

Հավի փափկամսով թակածոյի պատրաստման եղանակն է.

հավի փափկամիսը շերտատել, թակիչով լավ թակել: Համեմել աղով և պղպեղով:

Թասի մեջ հարել ձուն, ավելացնել թթվասերն ու ալյուրը, մի քիչ աղ ցանել:

Մսի յուրաքանչյուր կտորը թաթախել խառնուրդի մեջ և տապակել տաք թավայի մեջ: Մի կողմից կարմրացնելուց հետո շրջել, վրան գդալով լցնել քերած պանիրը, իսկ վրայից ցողել ձվի խառնուրդը: Եփել մարմանդ կրակով, մինչև պանիրն ամբողջությամբ հալվի և միսը եփվի:

Մատուցել նախընտրելի ճաշալրացի հետ:

Метки: , ,


Оставить отзыв