Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ԽՈՐՏԻԿՆԵՐ > Հավի քարաճիկով խորտիկ

Հավի քարաճիկով խորտիկ

Տոնական սեղանին երշիկեղենի տեսականու կողքին իր տեսքով ու համով կարող է զարմացնել ու հիացնել հավի քարաճիկով խորտիկը, որը պատրաստվում է շատ հեշտ ու արագ։

Հավի քարաճիկով խորտիկ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

հավի քարաճիկ կամ սիրտ – 1,5 կգ

դափնու տերև — 1 հատ

հավի արգանակ – 150 մլ

դոնդող – 8 – 10 գ

սխտոր – 3 պճեղ

աղացած հիլ

աղացած սև և կարմիր պղպեղներ

հատիկավոր սև պղպեղ

խմելի սունելի

մանանեխի ամբողջական սերմեր

աղ։

Հավի քարաճիկով խորտիկի պատրաստման եղանակն է․

հավի քարաճիկը եփել այնքան, որ լավ փափուկ դառնա, ավելացնել դափնու տերևն ու համեմել աղով, եփել ևս մի քանի րոպե ու ջրքամել։ Քարաճիկներն անհրաժեշտության դեպքում կարելի է կտրտել՝ բաժանելով ոչ շատ մանր մասերի։ Համեմել համեմունքներով, ավելացնել ճզմած սխտորն ու լավ խառնել։

Զանգվածը տեղափոխել սննդային թաղանթով պատած կաղապարի մեջ, հարթեցնել ու վրան համաչափորեն տարածել հավի արգանակում լուծած դոնդողը։

Զանգվածը ծածկել սննդային թաղանթով ու դնել ծանրոցի տակ՝ 2 – 3 ժամով։

Վերցնել ծանրոցն ու հեռացնել սննդային թաղանթը։

Մատուցել բարակ շերտատած՝ սառը վիճակում։

Метки: ,


Оставить отзыв