Вы просматриваете: Главная > ԱՂԱՆԴԵՐ, ԴՈՆԴՈՂՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ, ՏՈՐԹԵՐ > Հատապտուղներով դոնդողային տորթ

Հատապտուղներով դոնդողային տորթ

Շոգ եղանակին կարելի է պատրաստել այս համեղ, հագեցնող ու գունագեղ տորթը և այն մատուցել սուրճի հետ՝ մեկտեղելով պաղպաղակը, համեղ տորթն ու սառը մրգերը։

Հատապտուղներով դոնդողային տորթ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

թթվասեր – 500 գ

բիսկվիթային շերտ կամ թխվածքաբլիթ – 300 գ

դոնդող – 3 ճ․ գ

շաքարավազ – 1 բաժակ

ջուր – 0,5 բաժակ

ազնվամորի

ելակ

կիվի

հաղարջ։

Հատապտուղներով դոնդողային տորթի պատրաստման եղանակն է․

սառը ջրի մեջ լցնել դոնդողն ու թողնել 30 րոպե, որից հետո դնել կրակին և անընդհատ խառնելով լուծել ջրում՝ չհասցնելով եռման։

Թթվասերն ու շաքարավազը միասին հարել, ապա բարակ ցողով ավելացնել դոնդողային զանգվածը՝ չդադարելով խառնել։

Խոր տարայի մեջ սննդային թաղանթ փռել, խնամքով դասավորել կտրտած ելակի ու կիվու, ազնվամորու ու հաղարջի (ի դեպ, կարելի է օգտագործել ցանկացած այլ միրգ կամ հատապտուղ՝ ըստ նախասիրության) մի մասը։

Այնուհետև թթվասերային զանգվածի մի մասն զգուշությամբ լցնել տարայի մեջ, տարածել, դասավորել պտուղների ևս մի շարք, ավելացնել թխվածքաբլիթի կամ բիսկվիթի կտորտանքներ (բիսկվիթից կտրել տարայի մակերեսին համապատասխան շերտ, իսկ մնացած կտորտանքներն ու փշրանքներն օգտագործել թթվասերային զանգվածի մեջ ավելացնելու համար), լցնել մնացած թթվասերային զանգվածը, ապա՝ նաև պտուղների ու բիսկվիթի կամ թխվածքաբլիթի մնացած կտորտանքները։

Այս ամենից հետո տարայի զանգվածի մակերեսը հարթեցնել ու վրան՝ ողջ մակերեսով, շարել թխվածքաբլիթները կամ դնել բիսկվիթի շերտը։

Տարան ծածկել սննդային թաղանթով ու սառեցնել սառնարանում 2 – 3 ժամ։

Սառչելուց հետո հանել սառնարանից, հեռացնել սննդային թաղանթը, շրջել մատուցման ափսեի մեջ՝ հեռացնելով նաև սննդային թաղանթի երկրորդ շերտը, ապա կտրտել ու մատուցել։

Метки: , , , , ,


Оставить отзыв