Вы просматриваете: Главная > ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ > Հե՜յ, ջա՜ն, Երևա՛ն

Հե՜յ, ջա՜ն, Երևա՛ն

Երևանում տոն է, թող բոլորը գան,
Օդը հրաշալի է, ջուրն՝ անմահական,
Նա մի բուրաստան է՝ վեհ ու ձյունաթափ՝
Մեր Մասիսների սուրբ, վառ հայացքի տակ:

Հե՜յ, ջա՜ն, Երևա՛ն, մեր մա՛յր օրորան,
Հե՜յ, ջա՜ն,հե՜յ, ջա՜ն, դու ի՜մ Երևան…
Դու՝ մեր կյանք, մեր բերկրանք, մեր լավ Երևան:

Բոլորիդ կանչում եմ, եկե՛ք Երևան,
Ջուրը անուշիկ է, օդը՝ աննման,
Օտար ափերից դարձի՛ր, Հայո՛ց քարավան,
Պանդու՜խտ եղբայրներ, եկե՛ք Հայաստան:

Չի ապրել կյանքում ով գեթ իմ երազում,
Չի տեսել աստղերն ու մեր ծաղկունքը ծով,
Իսկ մեր աղջիկները, սերն է իմ վկա,
Ով նրանց տեսնում է, էլ հանգիստ չկա:

Նոր կյանքը ծաղկել է գարնան դաշտերում,
Սևանի ջրերը հույսեր են բերում,
Շենքերի թևերը հասան Մասիս սար,
Աղջիկների սերը՝ սարին հավասար:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Метки: , , ,


Оставить отзыв