Հիանալի քսուք ձեռքերի համար
Ձեռքերի համար նախատեսված այս հիանալի քսուքը հարթեցնում ու փափկեցնում է մաշկի կնճիռները, սնուցում և վերականգնում է ճաքերն ու գույնը: Քսուքի ազդեցությունը նկատելի կլինի 3-4 օրվա ընթացքում:

Ձեռքերի համար նախատեսված հիանալի քսուքի բաղադրիչներն են՝
ձվի դեղնուց – 1 հատ
մեղր — 1ճ. գ
բուսայուղ — 1ճ. գ
տաք ջուր – 1 լ
աղ – 2 ճ. գ:
Քսուքի պատրաստման և կիրառման եղանակն է.
դեղնուցը ավելացնել մեղրն ու բուսայուղը և խառնել այնքան, որ ստացվի միասեռ զանգված:
Տաք ջրում լուծել աղը: Պահել ձեռքերն այս լուծույթում 10 րոպե: Հանելով լուծույթից՝ թեթևակի չորացնել և քսել քսուքը:
Լվանալ ձեռքերը 20րոպե անց:
